Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N39-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «7 278 357 600 (յոթ միլիարդ երկու հարյուր յոթանասունութ միլիոն երեք հարյուր հիսուն յոթ հազար վեց հարյուր)» բառերը փոխարինել «7 336 365 300 (յոթ միլիարդ երեք հարյուր երեսունվեց միլիոն երեք հարյուր վաթսունհինգ հազար երեք հարյուր)» բառերով:
2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «7 611 110 500 (յոթ միլիարդ վեց հարյուր տասնմեկ միլիոն հարյուր տասը հազար հինգ հարյուր)» բառերը փոխարինել «7 669 118 200 (յոթ միլիարդ վեց հարյուր վաթսունիննը միլիոն հարյուր տասութ հազար երկու հարյուր)» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2024 թվականի բյուջեն հաստատելու մասին» N39-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի եկամտային և ծախսային մասերում կատարել փոփոխություններ՝ համաձայն թիվ 1 և թիվ 2 հավելվածների.
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկմանը հաջորդող օրվանից: