Այսօր: Երեքշաբթի, 12 Դեկտեմբերի 2017թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2017,Նոյեմբեր 22 - Դեկտեմբեր 31


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
22.11.17 ՈւՇԱԴՐՈւԹՅՈՒՆ

Հարգելի բնակիչներ

Ըստ պատկան մարմինների տրամադրած տեղեկատվության` 2017 թվականին 2016 թվականի համեմատ շմոլ գազով թունավորումների հիվանդության ցուցանիշն աճել է 2 անգամ: Թունավորման դեպքերի գերակշիռ մասն արձանագրվել է լոգարանում տեղադրված ջրատաքացուցիչի անսարքության, ծխատար խողովակի, փայտի վառարանի, գազի կաթսայի, գազի վառարանի անսարքության, ազդանշանային սարքի անջատված լինելու պատճառով և անփութության հետևանքով գազի արտահոսքով:

Դժբախտ պատահարներից խուսափելու համար խնդրվում է խստորեն հետևել բոլոր տեսակի վառարանների, ջրատաքացուցիչների, գազի կաթսաների, ծխատար խողովակների շահագործման անվտանգության կանոններին:

22.11.17 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վանաձոր համայնքի ավագանու 18.04.2017թվականի թիվ 24-Ն որոշման համաձայն` աղբահանության վճարների սակագին է սահմանվել յուրաքանչյուր բնակչի համար` ամսական 200դրամ:

Յուրաքանչյուր ամսվա համար աղբահանության վճարը պետք է վճարվի կանխիկ կամ անկանխիկ մինչև հաջորդող ամսվա 15-ը ներառյալ:

Վանաձորի համայնքապետարանը տեղեկացնում է, որ համայնքի բնակիչները պարտավոր են ժամանակին կատարել վճարումները. աղբահանության վճարի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հաշվարկվում է տույժ` ժամանակին չվճարված աղբահանության վճարի գումարի 0.15%-ի չափով:

21.11.17 Վանաձորի ավագանու արտահերթ նիստում Արկադի Փելեշյանն ընտրվեց քաղաքապետի տեղակալ
Նոյեմբերի 21-ին տեղի ունեցավ Վանաձորի ավագանու արտահերթ նիստը, որին ողջ կազմով մասնակցում էի ՀՀԿ-ի ավագանու խմբակցության 13 անդամները, ՀՅԴ ավագանու խմբակցության 2 անդամները, և ՀՎԿ ավագանու խմբակցության 5 անդամները: Նիստին ներկա էին ավագանու 20 անդամներ: Ավագանու նիստից բացակայում էին «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ավագանու խմբակցությունների անդամները: Մինչ նիստի օրակարգային հարցին անցնելը , նիստը վարող, համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը տեղեկացրեց, որ ինքը սոցիալական ցանցերով նոյեմբերի 17-ին ուղերձ էր հղել համայնքի ավագանու խմբակցություններին և առաջարկել նրանց մասնակցել ավագանու նիստերին և մաս կազմել քաղաքի կառավարմանը: Հիշեցնենք, որ ուղերձում ... Մանրամասն
20.11.17 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի վանաձորցիներ, Հայաստանում Ճապոնիայի դեսպանությունը ՀՀ մշակույթի նախարարության հետ համատեղ Վանաձոր քաղաքում կազմակերպելու է «Խաղաղության ձայնը» խորագիրը կրող ճապոնական թմբուկի համերգ: Այն նվիրված է Ճապոնիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին: Համերգը տեղի կունենա նոյեմբերի 30-ին, ժամը 18:00-ին Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում: Մուտքն ազատ է:

20.11.17 Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

2017թ. նոյեմբերի 21-ին` ժամը 11.00-ին համայնքապետարանի նիստերի դահլիճում
կկայանա համայնքի ավագանու արտահերթ նիստը

Օ Ր Ա Կ Ա Ր Գ ՈՒ Մ

1. Վանաձոր համայնքի ավագանու 2017թ. նոյեմբերի 21-ի արտահերթ նիստի օրակարգը հաստատելու մասին

զեկ.՝ Մ.Ասլանյան

2. Արկադի Լյովայի Փելեշյանին համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում
նշանակելու մասին

20.11.17 ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

18.11.2017թ. ստորագրվեց համագործակցության հուշագիր ՀՀԿ Վանաձորի շրջանային խորհրդի ղեկավար Մամիկոն Ասլանյանի և Վանաձորի ՀՎԿ կառույցի ղեկավար Արկադի Փելեշյանի միջև

17.11.17 Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի շնորհավորական ուղերձը Ուսանողների միջազգային օրվա առթիվ
Սիրելի ուսանողներ, շնորհավորում եմ Ուսանողների միջազգային օրվա առթիվ: Գիտելիքն է մարդկության շարժիչ ուժը բոլոր ժամանակներում: Ուսանողության տարիներին ձեռք բերած գիտելիքը ծառայելու է ձեզ ողջ կյանքի ընթացքում: Հաստատուն աշխարհայացքը, նպատակասլացությունը և աշխարհը փոխելու ազնիվ մղումը երիտասարդներին համախմբում է հասարկական, ազգային և համամարդկային խնդիրների լուծման շուրջ: Ուսա նողը կարևորագույն պրոցեսների նախաձեռնողն ու ակտիվ մասնակիցն է, երբեմն նույնիսկ ընբոստության ճանապարհով: Սիրելի ուսանողներ, վստահ եմ՝ մեր երկրի լավագույն ապագան ձեր ձեռքերում է: Քաղաքացիական բարձր գիտակցությունը հենց ձեզ է վերապահում պետության զարգացման նոր օրակարգի ձևավորումը: Գիտելիքով, մասնագիտական բարձր կարողություններով ... Մանրամասն
1 2 3 4 5


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22

Ֆաքս 0322 22250

vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner