Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 34
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 9
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 ապրիլի 2023 թվականի N 9

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՄԵԿ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿՆԵՐԸ, ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 148 ՈՐՈՇՈՒՄԸ, ԳՈՒԳԱՐՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի ԹԻՎ 03 ՈՐՈՇՄԱՆ ԹԻՎ 6 ՀԱՎԵԼՎԱԾԸ ՈւԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով 07 դեկտեմբերի 2022 թվականի «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասով և  37-րդ հոդվածով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների և մեկ բյուջետային հիմնարկի հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն թիվ 1, թիվ 2, թիվ 3 և թիվ 4 հավելվածների:

1.1 «Նեցուկ ՀԶ» ՀՈԱԿ /հավելված 1/

1.2 «Վանաձորի սպասարկում» ՀՈԱԿ /հավելված 2/

1.3 «Վանաձորի քաղաքային տնտեսություն» ՀՈԱԿ /հավելված 3/

1.4 «Գուգարքի շիրմատուն» հիմնարկ /հավելված 4/

2. Ուժը կորցրած ճանաչել Վանաձոր համայնքի ավագանու 2019թ. նոյեմբերի 28-ի «Վանաձոր համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակները, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու  և Վանաձոր համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 11-ի թիվ 103-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 148 որոշումը, Գուգարքի համայնքապետարանին ենթակա հիմնարկների՝ մարզադպրոց, մանկապարտեզ, գրադարան, մշակույթի տուն, «Գուգարքի շիրմատուն» հիմնարկ, աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 03 որոշման թիվ 6 հավելվածը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 01-ից։


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(12.33 Կբ)
(36.00 Կբ)
(36.50 Կբ)
(47.50 Կբ)
(743.40 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner