«Վանաձորի քաղաքային համայնքի Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարան» ՀՈԱԿ -ը կազմավորվել է 1974թ.-ին` իբրև Հայաստանի պետական պատկերասրահի մասնաճյուղ: 1979թ. վերակազմավորման արդյունքում դարձել է կերպարվեստի թանգարան: Թանգարանը զբաղեցնում է եռահարկ կիսալուսնաձև շենք՝ ավելի քան 1800քմ տարածքով: 2004թ. շենքը ներառվել է Հայաստանի պատմամշակութային հուշարձանների ցանկում: Թանգարանի հավաքածուն ընդգրկում է հայ կերպարվեստագետների արվեստը ներկայացնող շուրջ 2000 գեղարվեստական ստեղծագործություններ, որոնց գերակշիռ մասը վերաբերում են 20-րդ դարի 60-80-ականներին: Պահպանվում են գեղանկարներ, գրաֆիկական ստեղծագործություններ, քանդակ, դեկորատիվ - կիրառական արվեստի նմուշներ: Այսօրվա դրությամբ մշտական ցուցադրությունում ներկայացվում են 235 թանգարանային առարկաներ: Յուրաքանչյուր տարի թանգարանում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կազմակերպվում է Լոռու նկարիչների հաշվետու տարեկան ցուցահանդեսը:
Ստեփան Զորյանի տուն-թանգարնը Վանաձորում գործող միակ գրական թանգարանն է։ Գրողն իր ծննդավայր Կիրովականում 1962-1964 թթ․ կառուցեց երկհարկանի ամառանոց, և համաքաղաքացիների կողմից այն ստացավ <<Հայոց բերդ >> անվանումը։ Տուն-թանգարան հիմնելու որոշումից հետո շենքը վերակառուցվեց՝ պահպանելով ճարտարապետական հորինվածքը։ Ամառանոցի ր տուն-թանգարանի նախագծողները Լևոն և Կարեն Զորյաններն էին՝ Ստեփան Զորյանի ճարտարապետ որդիները։
Տուն-թանգարանի հանդիսավոր բացումը կատարվեց 1990թ-ի սեպտեմբերի 15-ին՝ մեծ գրողի ծննդյան օրը։Թանգարանի սրահների ցուցանմուշները պատկերացում են տալիս գրողի մանկության ու պատանեկության, գրական ու հասարակական ակտիվ գործունեության մասին, ներկայացնում նրա հարուստ ժառանգությունը։Հուշային սրահներում՝ աշխատասենյակում ու ննջարանում, ցուցադրված են Ստեփան Զորյանի անձնական իրերը։Տուն -թանգարանն իրականացնում է նաև գիտական, հետազոտական աշխատանքներ, կրթական ծրագրեր, կիրառում նորագույն տեխնոլոգիաներ, համագործակցում հանրապետությունում գործող թանգարանների հետ։
Հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, փ․ Զորյան 24
Հեռախոս- 0322-4-30-93Տնօրենի ժ/պ Չոբանյան ԼիլիթԷլ. հասցե- szoryanhousemuseum@gmail.com
F/B-յան էջը—StepanZoryanHouseMuseum/Ստեփան Զորյանի տուն-թանգարան
https://www.facebook.com/StepanZoryanHouseMuseum?locale=ru_RU
Facebook
Location on Google Maps
YouTube