Այսօր: Ուրբաթ, 10 Հուլիսի 2026թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 85
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
2026,Հուլիս 9 - 10
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
2026,Հունիս 10 - Հուլիս 10

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
23.06.26 Կառավարությունը հաստատել է ՀՀ-ից ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության միջոցառումը
Կառավարությունը հաստատել է ՀՀ-ից ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության միջոցառումը Կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետության տարածքից ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղենի և ծաղիկների արտահանման աջակցության»; միջոցառումը, որի նպատակն է աջակցել արտահանողներին շուկաների դիվերսիֆիկացման հարցում։ Ծրագրի շրջանակներում 2026 թվականի հունիս ամսվա ընթացքում ջերմատնային արտադրության լոլիկ, պղպեղ, ելակ և ծաղիկ արտահանող տնտեսավարողներին տրամադրվելու է փոխհատուցում՝ այլ երկրների շուկաներում մրցունակություն ապահովելու նպատակով։ Փոխհատուցման չափերը սահմանվել են՝ ելակ՝ 770 դրամ յուրաքանչյուր կիլոգրամի համար, լոլիկ՝ 275 դրամ յուրաքանչյուր ... Մանրամասն
13.06.26 Արկադի Փելեշյանը 80-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորել է ՀՀ վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար, անվանի սամբիստ Գուրգեն Գևորգյանին
Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը 80-ամյա հոբելյանի առթիվ շնորհավորել է ՀՀ վաստակավոր մարզիչ, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ, միջազգային կարգի մրցավար, անվանի սամբիստ Գուրգեն Գևորգյանին։Համայնքի ղեկավարը շնորհավորագիր է հանձնել վաստակաշատ մարզիչին։Շնորհավորագրում մասնավորապես ասված է․«Հարգելի՛ Գուրգեն Գևորգյան,Սրտանց շնորհավորում ենք Ձեզ՝ 80-ամյա հոբելյանի առթիվ։Ութ տասնամյակների Ձեր արժանապատիվ կյանքի և երկարամյա գործունեության ընթացքում Դուք դարձել եք հայրենական մարզաշխարհի բացառիկ ներկայացուցիչներից մեկը՝ անգնահատելի ներդրում ունենալով սամբոյի զարգացման, մարզիկների կրթության ու դաստիարակության, ինչպես նաև մարզական բարձր արժեքների պահպանման և տարածման գործում։Ձեր մասնագիտական ... Մանրամասն
09.06.26 Վանաձոր համայնքը ճանաչվել է «Քաղաքապետերի դաշնագիր Արևելք» (CoM East) ծրագրի Ազգային SECAP մրցույթի հաղթողներից մեկը
Մոլդովայի Հանրապետության Քիշնև քաղաքում անցկացված «Քաղաքապետերի դաշնագիր Արևելյան գործընկերության տարածաշրջանում» (CoM East) բարձր մակարդակի համաժողովի շրջանակում ամփոփվել են Ազգային SECAP մրցույթի արդյունքները, որոնց համաձայն Վանաձոր համայնքը ճանաչվել է մրցույթի հաղթողներից մեկը։«Քաղաքապետերի դաշնագիր Արևելք» ծրագիրը Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող նախաձեռնություն է, որը միավորում է Արևելյան գործընկերության երկրների համայնքներին՝ աջակցելով կլիմայական փոփոխությունների դեմ պայքարին, էներգաարդյունավետության բարձրացմանը, վերականգնվող էներգիայի կիրառմանը և կայուն զարգացման քաղաքականությունների իրականացմանը։ Ծրագրի շրջանակում համայնքները մշակում և իրականացնում են ... Մանրամասն
08.06.26 Տոնական համերգ՝ նվիրված Վանաձորի 200-ամյակին
📢 Տոնական համերգ՝ նվիրված Վանաձորի 200-ամյակին
🗓 Հունիսի 9-ին' վաղը,
🕕 Ժամը 18:00-ին,
📍 Վանաձորի Հայքի հրապարակում,
Սիրով հրավիրում ենք' մասնակցելու Վանաձորի 200-ամյակին նվիրված տոնական համերգին։
Երեկոն կվարի Գրիշա Աղախանյանը։
Համերգային ծրագրով հանդես կգան սիրված երգիչներ Արամ MP3-ը և Սիլվա Հակոբյանը։
Սպասում ենք բոլորիդ' միասին տոնելու մեր սիրելի քաղաքի հոբելյանը։
03.06.26 Նշվեց վանաձորցի անվանի կոմպոզիտոր Գրիգոր Հախինյանի ծննդյան 100-ամյակը
Վանաձորի 200-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում նշվեց վանաձորցի անվանի կոմպոզիտոր Գրիգոր Հախինյանի ծննդյան 100-ամյակը։ Հոբելյանական միջոցառումը տեղի ունեցավ նրա անունը կրող' Վանաձորի Գրիգոր Հախինյանի անվան երաժշտական դպրոցում։ Դպրոցը վերջերս հիմնանորոգվել է համայնքի միջոցներով՝ շուրջ 30 տարի կիսավեր պայմաններում գործելուց հետո։
Համերգին հնչեցին կոմպոզիտորի ստեղծագործությունները' դպրոցի սաների կատարմամբ։
Համերգին ներկա էր Վանաձոր համայնքի ղեկավար Արկադի Փելեշյանը, որ շնորհավորեց ներկաներին մեծանուն համաքաղաքացու ծննդյան 100-ամյակի առթիվ և շնորհավորագրեր հանձնեց դպրոցի մանկավարժներին։
03.06.26 Տեղի ունեցավ Վանաձորի Շարա Տալյանի անվան երաժշտական դպրոցի հիմնադրման 60-ամյակը

Վանաձորի 200-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ Վանաձորի Շարա Տալյանի անվան երաժշտական դպրոցի հիմնադրման 60-ամյակը։

01.06.26 Երեխաների պաշտպանության միջազգային օրը

Երեխաների պաշտպանության միջազգային օրը Վանաձորի գլխավոր հրապարակում տեղի ունեցավ տոնական միջոցառում։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր
Վանաձոր համայնքի ավագանու նիստ 12.03.2020թ․
Վանաձոր համայնքի ավագանու նիստ 14.02.2020թ․
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner