Այսօր: Կիրակի, 1 Հունիսի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 44
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
29.05.25 ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Հունիսի 1-ին, ժամը 12:00 -ին հրավիրում ենք Հայքի հրապարակ մասնակցելու Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված տոնակատարությանը։
Միջոցառման ծրագրում՝
🌈 «Ծիածան» – երաժշտական խմբի համերգ,
🧞‍♂️🧜‍♀️ խաղավար և հեքիաթի հերոսներ՝ շոու ծրագիր,
☀️ կավճանկարչություն,
🎈🍦փուչիկներ և պաղպաղակ:
🎭🎸Ժամը 14:00-ից Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնի «Բրեմենյան երաժիշտները» շրջիկ ներկայացում` համայնքի տարբեր թաղամասերում:

26.05.25 Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրից օգտվելու հնարավորությունը կրկնապատկվել են
Կառավարությունը որոշում է կայացրել գործող գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրագրի մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին:ℹ️Որոշման ընդունումը հնարավորություն կտա ծրագրի շրջանակում նույն լիզինգառուին ձեռք բերել մինչև 500,0 մլն դրամ արժեքով լիզինգի առարկաներ, ինչը կնպաստի գյուղատնտեսական տեխնիկայի պարկի թարմացման և ծախսերի կրճատման միջոցով գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման և ապրանքային արտադրության կազմակերպման նպաստավոր պայմանների ստեղծմանը։🔹Ծրագրի շահառու կարող են լինել․ գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման համար բանկի կամ վարկային կազմակերպության (այսուհետ՝ ֆինանսական կառույց) ֆինանսական (վարկունակության) պահանջները բավարարող, ծրագրի պայմաններին համապատասխան ... Մանրամասն
26.05.25 Հիմնանորոգվում է Վանաձորի Գրիգոր Հախինյանի անվան երաժշտական դպրոցը
Այսօր՝ մայիսի 26-ին, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն այցելեց Գրիգոր Հախինյանի անվան երաժշտական դպրոցը, որի հիմնանորոգումը շուտով կմեկնարկի։🔹Վանաձորի արվեստի դպրոցներից այն միակն է, որի շենքային պայմանները վատն են։❗Կես դարից ավելի պատմություն ունեցող դպրոցը հրատապ լուծում պահանջող խնդիրներ ունի։Դպրոցը հիմնվել է 1973 թվականին, բազմաբնակարան շենքի առաջին հարկում։ Մինչ օրս ոչ մի անգամ չի նորոգվել։📍 Այժմ այն կհիմնանորոգվի համայնքի միջոցներով։💰Ծրագրի արժեքը՝ 44 մլն դրամ է։🔹Արկադի Փելեշյանը շրջեց դպրոցում, անցավ դասասենյակներով։ Քննարկեց՝ ինչ լուծումներ են տրվելու որակյալ ու հարմարավետ պայմաններ ապահովելու համար։ Համայնքի ղեկավարը կարևորեց նաև հարդարման աշխատանքները, որպեսզի ... Մանրամասն
26.05.25 ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 107-ԱՄՅԱԿԻՆ ԵՎ ՂԱՐԱՔԻԼԻՍԱՅԻ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ԾՐԱԳԻՐ

📣Մայիսի 28-ին «Կոտրած եկեղեցու» տարածքում
⏰Ժամը 11:00-ին’ Հանրապետական մաղթանք’ հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հոկոբյանի:
🎤Ոջույնի խոսք:
🎼Գեղարվեստական մաս:
🌹Ծաղիկների խոնարհում:
❗🚐Քաղաքացիներին Կոտրած եկեղեցու տարածք տեղափոխելու համար կգործեն անվճար ավտոբուսներ, որոնք կշարժվեն Հայքի հրապարակից, ժամը 10:30-ից։

23.05.25 Արկադի Փելեշյանի շնորհավորական ուղերձը Վերջին զանգի առթիվ
«Սիրելի’ շրջանավարտներ,Շնորհավորում եմ Ձեզ Վերջին զանգի գեղեցիկ ու խորհրդանշական օրվա կապակցությամբ։ Այս օրը լի է միաժամանակ և’ ուրախությամբ, և’ հուզմունքով, որովհետև դուք հրաժեշտ եք տալիս ձեր դպրոցական տարիներին՝ անցնելով կյանքի նոր ու ավելի պատասխանատու փուլի։Թող Ձեր առջև բացվող բոլոր ճանապարհները լինեն ուղիղ ու պայծառ։Մաղթում եմ ձեզ քաջություն, վճռականություն և անսպառ հավատ ինքներդ ձեր ուժերի նկատմամբ։ Թող Ձեր երազանքները դառնան նպատակներ, իսկ նպատակները՝ իրականություն։Ես լիահույս եմ, որ ինչ ուղի էլ ընտրեք այն կապված է ձեր հարազատ քաղաքի հետ և տարիներ հետո արդեն ձեր զավակների համար են հնչելու վանաձորյան դպրոցների զանգերը։Սիրելի’ ուսուցիչներ և ծնողներ, շնորհակալություն ... Մանրամասն
23.05.25 Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի փոփոխությունների վերաբերյալ
🍀ՀՀ կառավարության 2025 թվականի մայիսի 15-ի N 591-Լ որոշմամբ փոփոխություն և լրացումներ են կատարվել📌ՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2025 թվականների ծրագրի մեջ (այսուհետ ծրագիր), որոնցով մասնավորապես❗ նախատեսվում է կարկտապաշտպան համակարգերի ներդրման համար փոխհատուցում տրամադրել ՀՀ բոլոր բնակավայրերում։ℹ️Ծրագրի հիմնական նպատակն է ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող խաղողի, ինտենսիվ պտղատու այգիների, հատապտղանոցների հիմնման, ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակման, ինչպես ... Մանրամասն
21.05.25 Քաղաքացիների ընդունելություն Վանաձորի համայնքապետարանում
Այսօր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը։📌Ընդունելությանը բնակիչները համայնքի ղեկավարին դիմեցին աշխատանքի տեղավորման, հողային և սեփականության իրավունքի, բակերի բարեկարգման, ծառերի էտման և հատելու հարցերով։🔹Քաղաքացիների դիմումները տեղում քննարկվեցին համայնքապետարանի աշխատակազմի տվյալ ոլորտի պատասխանատու պաշտոնյաների հետ և տրվեցին ցուցումներ։❗ Քաղաքացիների ընդունելությունը համայնքի ղեկավարի պաշտոնակատարի կողմից իրականացվում է երկու շաբաթը մեկ անգամ` չորեքշաբթի օրը, ժամը 11։00-ից:Համայնքի ղեկավարի պաշտոնակատարի մոտ ընդունելության կարգին և պայմաններին կարելի է ծանոթանալ` այցելելով համայնքապետարանի կառավարման տեղակատվական համակարգի ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր
Վանաձոր համայնքի ավագանու նիստ 12.03.2020թ․
Վանաձոր համայնքի ավագանու նիստ 14.02.2020թ․
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner