Հիմք ընդունելով Գայանե Սոսիկի Ղարագյոզյանի և Հերմինե Սոսիկի Ղարագյոզյանի լիազորված անձ՝ Գայանե Սոսիկի Ղարագյոզյանի դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 06092022-06-0014 վկայականը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 06․09․2022թ․ տրված գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ թիվ ԱՏ-06092022-06-0293 տեղեկանքը, անշարժ գույքին հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու 05 մարտի 2025 թվականի N 7-Լ որոշումը՝ ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը հաստատելու մասին, ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի օգոստոսի 12-ի N 2-14 դրական եզրակացությունը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 8-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 11, 12, 13, 14 մասերով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2011թ. 1920-Ն որոշման N1 հավելվածի 24-րդ կետի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով` որոշում եմ.
1․ Համապատասխանեցնել Վանաձոր համայնքի Լոռու մարզ Գյուղ Շահումյան (հողամասի ծածկագիր՝ 06-084-0201-0022) հասցեում գտնվող, Գայանե Սոսիկի Ղարագյոզյանին և Հերմինե Սոսիկի Ղարագյոզյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 0.913հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը որպես բնակավայրերի նշանակության հողեր, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողեր, համաձայն Վանաձոր համայնքի 05․03․2025 թվականի ավագանու ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը հաստատելու մասին թիվ 7-Լ որոշման /գլխավոր հատակագիծ/, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 06․09․2022թ․ տրված գույքի առանձին քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ թիվ ԱՏ-06092022-06-0293 տեղեկանքի։
2. Հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը համապատասխանում է Վանաձոր համայնքի 05․03․2025 թվականի ավագանու ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը հաստատելու մասին թիվ 7-Լ որոշմանը /գլխավոր հատակագիծ/։
3․ Մարզ Լոռի համայնք Վանաձոր գյուղ Շահումյան հողամաս հասցեին տրամադրել նոր փոստային հասցե` Մարզ Լոռի համայնք Վանաձոր, գյուղ Շահումյան, Դիլիջանի խճուղի, 22/1 հողամաս։