Այսօր: Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 458
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1537
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 հուլիսի 2025 թվականի N 1537

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՖԻԴԱՅԻՆԵՐԻ (ՆԱԽԿԻՆ ԿԱԼԻՆԻՆԻ) ՓՈՂՈՑ ԹԻՎ 25 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՐԵՆ ՍՈՒՐԵՆԻ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՃՇՏՎԱԾ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Կարեն Սուրենի Մխիթարյանի (ծնված՝ 05․07․1954թ․) լիազորված անձ՝  Մարտուն Իվանի Առաքելյանի 28․04․2025 թվականի թիվ 02/5862 դիմումը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, 06․06․2025 թվականի համաձայնությունը, 02․09․2022 թվականի թիվ 4028 լիազորագիրը (նոտարական ակտի կոդ։ 741-20220902-90-6232544), 01․04․2025 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 1671 վկայագիրը (նոտարական ակտի կոդ։ 741-20250224-84-8784180), 01․04․2025 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 1672 վկայագիրը (նոտարական ակտի կոդ։ 741-20250224-84-8784174), 20․01․2025 թվականի տեղեկանքը , 24․03․1987 թվականի անհատական բնակելի տան տեխնիկական անձնագիրը, «Գասպար Վեքիլյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից 04․06․2025թ․ տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ 1-137/25 Ի եզրակացությունը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Ֆիդայիներ (նախկին Կալինինի) փողոց թիվ 25 հասցեում կառուցված բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 250․0քմ դրան կից 85․76քմ մակերեսներով հողամասերը, դրա վրա կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Բնակելի տունը կառուցվել է 1956-1991թթ․ -ին, դրա զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 335․76քմ,որից 72․58քմ մակերեսով հողամասը գտնվում է ընդհանուր օգտագործման տակ կից տնատիրությունների հետ:

Ղեկավարվելով 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29․04․2021թ․ թիվ 698-Ն որոշումով՝  որոշում  եմ.

1. Ճանաչել Կարեն Սուրենի Մխիթարյանի սեփականության իրավունքը Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Ֆիդայիների  (նախկին Կալինինի) փողոց թիվ 25 հասցեում գտնվող բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 250․0քմ մակերեսով հողամասին կից 85․76քմ մակերեսով հողամասի նկատմամբ։

335․76 քմ մակերեսով հողամասից նշագծված  72․58քմ մակերեսով հողամասը գտնվում է ընդհանուր օգտագործման տակ կից տնատիրությունների հետ:

2. Ճանաչել Կարեն Սուրենի Մխիթարյանի սեփականության իրավունքը մինչև 2001թ. մայիսի 15-ը Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Ֆիդայիների  (նախկին Կալինինի) փողոց թիվ 25 հասցեում կառուցված իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված բնակելի տան կառուցման և սպասարկման համար 355․76քմ մակերեսով հողամասի վրա գտնվող բնակելի նշանակության շինությունների նկատմամբ՝ համաձայն «Գասպար Վեքիլյան» ԱՁ-ի կողմից տրված շինությունների բնութագրի։

3. Հաստատել Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Ֆիդայիների  (նախկին Կալինինի) փողոց թիվ 25 հասցեում գտնվող 355․76քմ մակերեսով հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:  Հողամասի սահմանները  որոշվում են  համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

4․ Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել նոր փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, Վանաձոր ք․, Ֆիդայիների փողոց, 25/1 բնակելի տուն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(99.30 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner