Հիմք ընդունելով Սոս Լիպարիտի Գևորգյանի (ծնված՝ 01․09․1965թ․) 09.10.2024թ. թիվ 02/16986 դիմումը, ով հանդիսանում է նաև Սեյրան Լիպարիտի Գևորգյանի լիազորված անձը, 03․09․1988թ. տրված անհատական բնակելի տան տեխնիկական անձնագիրը, 30.05.2022թ. տրված թիվ 1997 (նոտարական ակտի կոդ: 843-20220530-90-5942749) լիազորագիրը, 19․09․2024թ. տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 5264 (նոտարական ակտի կոդ: 843-20240309-84-7761899), 19․09․2024թ. տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 5265 (նոտարական ակտի կոդ: 843-20240312-84-7766677), 19․04․2024թ. տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 5266 (նոտարական ակտի կոդ: 843-20240309-84-7762040) և 19․09․2024թ. տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 5267 (նոտարական ակտի կոդ: 843-20240309-84-7761937) վկայագրերը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, 04.03․2025թ. «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ 1-38/25 Ի եզրակացությունը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման /215505/ քաղվածքը, «ԻՆԷՔՍ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Խնձորուտ թաղամասի 5-րդ փողոց, 1-ին փակուղի, թիվ 4 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 918.0քմ և դրան կից 198.5քմ մակերեսներով հողամասերը, դրանց վրա կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Բնակելի տունը կառուցվել է 1980-1991թթ-ին, դրա զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 1116.5քմ:
Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29․04․2021թ․ թիվ 698-Ն որոշումով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ ր 190-րդ հոդվածներով, 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով՝ որոշում եմ.
1. Ճանաչել Սոս Լիպարիտի Գևորգյանի (1/2) և Սեյրան Լիպարիտի Գևորգյանի (1/2) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Խնձորուտ թաղամասի 5-րդ փողոց, 1-ին փակուղի, թիվ 4 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 918.0քմ մակերեսով հողամասին կից 198.5քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
2. Ճանաչել Սոս Լիպարիտի Գևորգյանի (1/2) և Սեյրան Լիպարիտի Գևորգյանի (1/2) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Խնձորուտ թաղամասի 5-րդ փողոց, 1-ին փակուղի, թիվ 4 հասցեի 1116.5քմ մակերեսով հողամասի վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ։
3. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով: Հաստատել Վանաձոր համայնք, Վանաձոր ք., Խնձորուտ թաղամասի 5-րդ փողոց, 1-ին փակուղի, 4 հասցեում գտնվող Սոս Լիպարիտի Գևորգյանին (1/2) և Սեյրան Լիպարիտի Գևորգյանին (1/2) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած 0,11165հա մակերեսով հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
4. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել նոր փոստային հասցե` Վանաձոր համայնք, Վանաձոր ք., Խնձորուտ թաղամասի 5-րդ փողոց, 1-ին փակուղի, 4 բնակելի տուն։