Այսօր: Շաբաթ, 5 Հուլիսի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 89
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1531
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 հուլիսի 2025 թվականի N 1531

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔ ԲԱԹՈՒՄԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 19 ՇԵՆՔԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԻ, ԵՎ ԴՐԱՆՈՎ ԶԲԱՂԵՑՎԱԾ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԱՎՏՈՏՆԱԿԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Դավիթ Սամվելի Աբովյանի 24․11․2023 թվականի թիվ 02/20891 դիմումը,  անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը,հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը, 26․03․2025թ․ «ՎԱՆԱՁՈՐԻ ՆԱԽԱԳԾՈՂ» ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ 27/ 25ա եզրակացությունը,24․11․2023 թվականին ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագի։ 2023DSTE5Y), 13․05․2024թ․ Վանաձոր համայնքի ավագանու թիվ 31 որոշումը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 8-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ  օրենքի 143-րդ հոդվածի 11, 12, 13, 14  մասերով, ,ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 731  Նորոշմամբ հաստատված կարգի 33-րդ և 43.1 կետերով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ և 43.1 կետերով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով՝ որոշում եմ.

1. Ճանաչել Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը Վանաձոր համայնք Վանաձոր քաղաք Բաթումի փողոց թիվ 19 շենքի հարևանությամբ  ինքնակամ կառուցված, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանող 40.74 քմ արտաքին մակերեսով (ներքին մակերես` 36.95 քմ) ավտոտնակի  և դրանցով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 40.74քմ մակերեսով հողամասի նկատմամբ` համաձայն հատակագծի:

2. Փոխել Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաք Բաթումի փողոց թիվ 19 շենքի հարևանությամբ գտնվող 40.74քմ մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը՝ խառը կառուցապատման հողերից բնակելի կառուցապատման հողերի։

3. Ճանաչել օրինական սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի գործառնական նշանակությամբ ինքնակամ կառույցը: 

4. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման, հաշվառման և գովազդի բաժնին` 5-օրյա ժամկետում դիմել ՀՀ կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում` սույն որոշման 1-ին կետում նշված ինքնակամ կառուցված ավտոտնակի, և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար:

5 . Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնին` սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի գրանցումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկել սույն որոշման 1-ին կետում նշված  շինության ինքնակամ կառուցումը իրականացրած անձին ավտոտնակը և  հողամասը  ուղղակի վաճառքի ձևով օտարելու  վերաբերյալ:

6. Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաք Բաթումի փողոց թիվ 19 շենքի հարևանությամբ ավտոտնակին տրամադրել փոստային հասցե՝ Վանաձոր համայնք Վանաձոր ք., Ֆիդայիների փողոց, 40/4 ավտոտնակ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(45.55 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner