Հիմք ընդունելով Հրայր Լյուդվիգի Խալաթյանի 21.01.2025թ. թիվ 02/906 դիմումը, 06․02․1987թ. տրված գույքային թերթը, ՀՀ արդարադատության նախարարության «ԼՈՌՈՒ ՄԱՐԶ» նոտարական տարածքի նոտար Բաբկեն Բորիսի Մխիթարյանի թիվ 7139 (նոտարական ակտի կոդ:843-20241220-215-8628555), թիվ 7140 (նոտարական ակտի կոդ:843-20241220-215-8628577) և թիվ 7141 (նոտարական ակտի կոդ:843-20241220-215-8628748) նոտարական ակտերը, 24․12․2024թ. տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 7143 (նոտարական ակտի կոդ:843-20241221-84-8629662) և թիվ 7142 (նոտարական ակտի կոդ:843-20241221-84-8629589) վկայագրերը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, 08․05․2025 թվականի շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ-1 101/25Ի եզրակացությունը, «ՏԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՏՈՒՐԻ» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագիծը, շինությունների բնութագիրը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Քիմիագործների 2-րդ փողոց թիվ 13 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 400.0 և դրան կից 299.9քմ մակերեսներով հողամասերը, դրանց վրա կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Բնակելի տունը կառուցվել է 1957-1990թթ-ին, դրա զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 699.9քմ:
Ղեկավարվելով 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 29․04․2021թ․ թիվ 698-Ն որոշումով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով՝ որոշում եմ.
1. Ճանաչել Հրայր Լյուդվիգի Խալաթյանի սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Քիմիագործների 2-րդ փողոց թիվ 13 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 400.0քմ մակերեսով հողամասին կից 299.9քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
2. Ճանաչել Հրայր Լյուդվիգի Խալաթյանի սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Քիմիագործների 2-րդ փողոց թիվ 13 հասցեի 699.9քմ մակերեսով հողամասի վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ։
3.Հաստատել Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Քիմիագործների 2-րդ փողոց թիվ 13 հասցեում գտնվող բնակելի տան զբաղեցրած 699․9 քմ մակերեսով հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
4. Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Քիմիագործների 2-րդ փողոց թիվ 13 հասցեում գտնվող գույքին տրամադրել նոր փոստային հասցե` Վանաձոր համայնք Վանաձոր ք., Քիմիագործների 2-րդ փողոց, 13 բնակելի տուն: