|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 հունվարի 2025 թվականի N 36 |
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ «ՍԵՐԳԵՅ ԳՈՒՄՐՈՒՅԱՆ ՄԻՀՐԱՆԻ»-Ն ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՎԱԶԴ ՏԵՂԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր «ՍԵՐԳԵՅ ԳՈՒՄՐՈՒՅԱՆ ՄԻՀՐԱՆԻ» 2025 թվականի հունվարի 09-ի թիվ 01/175 հայտը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով և «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ՝ որոշում եմ. 1․ Բավարարել Վանաձոր համայնք, Վանաձոր ք․ Տիգրան Մեծի պող․ թիվ 34 հասցեում գործող անհատ ձեռնարկատեր «ՍԵՐԳԵՅ ԳՈՒՄՐՈՒՅԱՆ ՄԻՀՐԱՆԻ» հայտը՝ ավագանու սահմանած դրույքաչափերին համապատասխան համայնքի վարչական տարածքում՝ Տիգրան Մեծի պող․ թիվ 34 հասցեում արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության և պայմանագիր կնքելու մասին: 2. Համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնին՝ եռօրյա ժամկետում հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվություն: 3. Համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնին՝ սահմանված կարգով հայտատուի հետ կնքել համապատասխան պայմանագիր: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(42.83 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|