Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 384
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 651
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 մարտի 2025 թվականի N 651

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2026-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԻ ԵՎ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածին համապատասխանՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2026 թվականի բյուջետային գործընթացը սկսելու նպատակով՝

Հաստատել ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի 202թվականի բյուջեի մշակման գործընթացի' Վանաձոր համայնքի 2026-202թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի (ՄԺԾԾ) և Վանաձոր համայնքի 202թվականի բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների իրականաց­ման ժամանակացույցը'
1. Համայնքային ենթակայության կազմակերպությունների ղեկավարներին՝
   
1) Մինչև ընթացիկ տարվա ապրիլի 20-ը համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժին ներկայացնել 2026-202թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը:
2) Մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 20-ը համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժին ներկայացնել 202թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերը, իրենց պահպանման ծախսերի նախահաշիվները՝ համապատասխան հիմնավորումներով:
2. Եկամուտների հաշվառմանհավաքագրման և գովազդի բաժնի պետինսպասարկման և տրանսպորտի բաժնի պետին՝
Մինչև ընթացիկ տարվա ապրիլի 20-ը համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական բաժին ներկայացնել տեղեկություններ՝
· 2026-2028թթ. համար համայնքի եկամուտների կանխատեսումների, այդ թվում՝ բյուջետային եկամուտների առանձին եկամտատեսակներից և դրանց ռիսկերի վերաբերյալ:
· Եկամուտների ուղղությամբ աշխատանքների ընթացքի գնահատականի և 2025-2027թթ. ՄԺԾԾ-ով համայնքի բյուջեով եկամուտների ցուցանիշների փոփոխությունների վերաբերյալ՝ 2026-2028թթ. ՄԺԾԾ-ով համայնքի եկամուտներում տեղ գտած եկամուտների ցուցանիշների նկատմամբ շեղումների կամ փոփոխությունների բացատրություն:
3. Աշխատակազմի բաժինների պետերին`
1) Սույն որոշման 1-ին կետում նշված ժամկետներում ֆինանսատնտեսագիտական բաժին  ներկայացնել 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրի, ճշգրտված նախորդ բյուջետային տարվա փաստացի կատարողականով (ներառյալ 2026 թվականի բյուջեի) համապատասխան ոլորտներումսպասվելիք եկամուտների, ինչպես նաև համայնքի ղեկավարի`օրենքով սահմանված լիազորությունների ուղղությամբ իրականացվելիք ծրագրերի և գնման հայտերի նախագծերը, գնվելիք աշխատանքներիծառայությունների և ապրանքների գծով ծախսերի նախահաշիվները ըստ բյուջետային մուտքերի և ելքերի հաշվարկման համապատասխան ձևերի, ծախսերը հիմնավորող նախագիծ նախահաշիվներով:
2) Մինչև ընթացիկ տարվա հուլիսի 20-ը համայնքապետարանի զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին ներկայացնել ՀՀ 2026 թվականի պետական բյուջեից նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) ստանալու համար առաջարկվող ծրագրերը:
3) Համապատասխան  ոլորտներում  ապահովել  սույն որոշման առաջին կետի կատարումը:
4. Աշխատակազմի զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետին՝
Մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 20-ը ամփոփել և համայնքի ղեկավարին ներկայացնել ՀՀ 2026 թվականի պետական բյուջեից նպատակային հատկացումների (սուբվենցիաներիբյուջետային ֆինանսավորման հայտերը հաստատելու մասին Վանաձոր համայնքի ավագանու որոշման նախագիծը: 
5. Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժինների պետերին՝
Օրենքով սհմանված ժամկետներում ամփոփել սահմանված ձևերով ներկայացված փաստաթղթերը, կազմել Վանաձոր համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (ներառյալ 2026 թվականի բյուջենհաստատելու մասին Վանաձոր համայնքի ավագանու  որոշման նախագծերը և ներկայացնել համայնքի ղեկավարին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(45.53 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner