Հիմք ընդունելով «ԼՅՈՒՔՍ» ԱԿ-ի գործադիր մարմնի ղեկավար՝ Զարինա Արթուրի Մոսոյանի 21․10․2024 թվականի թիվ 01/17661 դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 10112023-06-0013 վկայականը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿ» ԱՁ-ի կողմից տրված հողամասի, շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 8-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 11, 12, 13, 14 մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով` որոշում եմ.
1․ Տարանջատել Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգի փողոցի 2/7 հասցեում գտնվող, «ԼՅՈՒՔՍ» ԱԿ-ի սեփականության իրավունքով պատկանող հողամասը և դրա վրա գտնվող շինությունները՝ համաձայն «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿ» ԱՁ-ի կողմից տրված թիվ 1, 2 թիվ 3 հատակագծերի։
2. Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգի փողոցի 2/7 հասցեում գտնվող տարանջատված գույքին տրամադրել փոստային հասցեներ․
ա․ 0․19896 հա մակերեսով հողամասին և նրա վրա գտնվող շինություններին տրամադրել նոր փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, Վանաձոր ք․, Սանկտ-Պետերբուրգի փողոցի, 2/7 սպասարկման օբյեկտ։
բ․ 0․037525 հա մակերեսով հողամասին և նրա վրա գտնվող շինություններին տրամադրել նոր փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, Վանաձոր ք․, Սանկտ-Պետերբուրգի փողոց, 2/9 բնակելի տուն։
գ․ 0,024555 հա մակերեսով հողամասին և նրա վրա գտնվող շինություններին տրամադրել նոր փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, Վանաձոր ք․, Սանկտ-Պետերբուրգի փողոց, 2/10 ավտոտնակ։
3․ Փոխել Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգի փողոց թիվ 2/7 (2/9) հասցեում գտնվող 06-001-0748-0004 կադաստրային ծածկագրով հողամասից 0․037525 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման հողերից՝ բնակավայրերի, բնակելի կառուցապատման հողերի։
4․Փոխել Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Սանկտ-Պետերբուրգի փողոց թիվ 2/7 (2/10) հասցեում գտնվող 06-001-0748-0004 կադաստրային ծածկագրով հողամասից 0․024555հա հողամասի գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման հողերից՝ բնակավայրերի, բնակելի կառուցապատման հողերի։