Այսօր: Ուրբաթ, 31 Հունվարի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 308
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 219
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 հունվարի 2025 թվականի N 219

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԽՆՁՈՐՈՒՏ 1-Ի ՓՈՂՈՑԻ 2-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ ԹԻՎ 5 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ, ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԴՐԱ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԴՐԱՆԻԿ ՍԱՐԳՍԻ ՄԱԿԱՐՅԱՆԻ ԵՎ ՄԱՆՈՒՇԱԿ ՆԻԿԱԼԻ ՂԱԼԵՉՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՃՇՏՎԱԾ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Անդրանիկ Սարգսի Մակարյանի և Մանուշակ Նիկալի Ղալեչյանի 23.08.2024թ. թիվ 02/14471 դիմումը, 11․11․1986թ. տրված անհատական բնակելի տան տեխնիկական անձնագիրը, «ՏԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը, 17․01․2024թ. տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 128 (նոտարական ակտի կոդ։ 843-20240116-84-7619574), 17․01․2024թ. տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 127 (նոտարական ակտի կոդ։ 843-20240116-84-7619545) և 17․01․2024թ. տրված սեփականության իրավունքի թիվ 126 (նոտարական ակտի կոդ։ 843-20240116-105-7619743) վկայագրերը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման /206901/ քաղվածքը, 29․11․2024թ․ «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրված ՎՆ 1-367/24 Ի շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Խնձորուտ 1-ի փողոց 2-րդ նրբանցք թիվ 5 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 626․1քմ մակերեսներով հողամասը, դրա վրա կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Անհատական բնակելի տունը կառուցվել է 1965-1990թթ, բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 626․1քմ ։

Ղեկավարվելով՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ և 190-րդ հոդվածներով, ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29․04․2021թ․ թիվ 698-Ն որոշումով, 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով՝ որոշում եմ.

1․ Հաստատել Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Խնձորուտ 1-ի փողոց 2-րդ նրբանցք թիվ 5 հասցեում գտնվող Անդրանիկ Սարգսի Մակարյանին (1/4) և Մանուշակ Նիկալի Ղալեչյանին (3/4) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած 0,06261հա մակերեսով հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:
2. Ճանաչել Անդրանիկ Սարգսի Մակարյանի 
(1/4) և Մանուշակ Նիկալի Ղալեչյանի (3/4) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Խնձորուտ 1-ի փողոց 2-րդ նրբանցք թիվ 5 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 626․1քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
3. Ճանաչել Անդրանիկ Սարգսի Մակարյանի (1/4) և Մանուշակ Նիկալի Ղալեչյանի (3/4) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Խնձորուտ 1-ի փողոց 2-րդ նրբանցք թիվ 5 հասցեի 626․1քմ  մակերեսով հողամասի վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ :
4. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
5. Վանաձոր քաղաքի Խնձորուտ 1-ի փողոց 2-րդ նրբանցք թիվ 5 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել նոր փոստային հասցե`  Վանաձոր համայնք, Վանաձոր ք․, Խնձորուտ թաղամասի 1-ին փողոց, 2-րդ նրբանցք, 5 բնակելի տուն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(17.50 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner