Հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ղեկավարի 14 հունվարի 2025 թվականի թիվ 52 որոշումը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` որոշում եմ.
Վանաձոր համայնքի ղեկավարի 14 հունվարի 2025 թվականի «Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Շիրակի խճուղի թիվ 3 (պայմանական) հասցեում կառուցված մանկապարտեզի և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի նկատմամբ Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչելու, մանկապարտեզը օրինականացնելու և փոստային հասցե տրամադրելու մասին» թիվ 52 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1․ Որոշման վերնագրում «կառուցված մանկապարտեզի» բառերը փոխարինել «գտնվող նախկին պետական բնակելի ֆոնդ և ոչ բնակելի տարածքներ հանդիսացող մանկապարտեզի» բառերով, իսկ «ճանաչելու» բառից հետո հանել «մանկապարտեզը օրինականացնելու» բառերը։
2․ Որոշման նախաբանում․ «ՀՀ կառավարության 2006թ․ մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՀՀ կառավարության 2006թ․ մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով» բառերը փոխարինել ««Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 14․03․1997թ․ թիվ 51, ՀՀ կառավարության 13 ապրիլի 2006թ․ թիվ 718-Ն որոշումներով» բառերով։
3․ Որոշման 1-ին կետում․ «կառուցված մանկապարտեզի (ընդհանուր մակերես՝ 795․0 քմ․), աստիճանահարթակի (ընդհանուր մակերես՝ 27․61․ քմ․) և օժանդակ շինության (ընդհանուր մակերես՝ 20․39․ քմ․) ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 3029․3քմ․ մակերեսով հողամասի նկատմամբ՝ համաձայն հատակագծի։» բառերը փոխարինել «գտնվող 3029․3 քմ․ մակերեսով հողամասի և 843.0 քմ․ ընդհանուր մակերեսով պետական բնակելի ֆոնդ և ոչ բնակելի տարածքներ հանդիսացող մանկապարտեզի նկատմամբ» բառերով։
4․ Որոշման 2-րդ կետը խմբագրել հետևյալ նոր բովանդակությամբ․
«2․ Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմին՝ 5-օրյա ժամկետում դիմել ՀՀ կադաստրի կոմիտե՝ սույն որոշման 1-ին կետում նշված գույքի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելու համար։»։
5․ Որոշումից հանել 3-րդ կետը։
6․ Որոշման 4-րդ կետը կարդալ որպես 3-րդ կետ։