Այսօր: Չորեքշաբթի, 4 Հունիսի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 467
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1242
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 հունիսի 2025 թվականի N 1242

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ Ս․ ԼԱԶՅԱՆ ՓՈՂՈՑ 29/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ, ԼԱԶՅԱՆ ՓՈՂՈՑ 29/1 ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԼԱԶՅԱՆ ՓՈՂՈՑ 43-1/4, Ս․ ԼԱԶՅԱՆ ՓՈՂՈՑ 29/2 ԵՎ Ս․ ԼԱԶՅԱՆ ՓՈՂՈՑ 29/3 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐՄԵՆ ՍՈՒՐԵՆԻ ԱՂԱԲԱԲՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՄԵԿ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Արմեն Սուրենի Աղաբաբյանի 16․05․2025 թվականի թիվ 02/6769 դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 03112023-06-0033, 19022021-06-0060, 25042025-06-0092 և 19032025-06-0045 վկայականները, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը /236854/, «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ» ԱՁ-ի կողմից տրված հողամասի հատակագիծը և եզրակացությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,  ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 8-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ  օրենքի 143-րդ հոդվածի 11, 12, 13, 14  մասերով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով՝ որոշում եմ.

1․Փոխել Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Ս․ Լազյան փողոց 29/3 հասցեում գտնվող (06-001-0328-0073 կադաստրային ծածկագրով)  0.00176հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողերից հասարակական կառուցապատման հողերի։

2․ Միավորել Վանաձոր համանք, Վանաձոր քաղաքի Լազյան փողոց 43-1/4, Ս․ Լազյան փողոց 29/2 և Ս․ Լազյան փողոց 29/3 հասցեներում գտնվող  Արմեն Սուրենի Աղաբաբյանին սեփականության և Լազյան փողոց 29/1 սեփականության, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 0․0113, 0․00271, 0․00272 հա ընդհանուր մակերեսով հողամասերը և դրանց վրա գտնվող շինությունները համաձայն՝ «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ» ԱՁ-ի կողմից տրված հատակագծի:

3․ Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել նոր փոստային հասցե` Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաք, Ս․ Լազյան փողոց, 29/1 սրճարան։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.98 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner