Հիմք ընդունելով Էդվարդ Սարգսի Խաչատրյան 31․03․2025 թվականի թիվ 02/4473 դիմումը, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 085660 վկայականը, համայնքի ղեկավարի 05 դեկտեմբերի 2024 թվականի թիվ 2695 որոշումը, ՀՀ կադաստրի կոմիտեի 27/03/2025 թվականին տրված գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ թիվ ԱՏ-27032025-06-1449 տեղեկանքը, «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինության հատակագծերը, շինության բնութագիրը և Վանաձոր համայնքի 05․03․2025 թվականի ավագանու «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը հաստատելու մասին» թիվ 7-Լ որոշումը (գլխավոր հատակագիծ), ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 12․08․2024 թվականին տրված թիվ 2-14 դրական եզրակացությունը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Տավրոս թաղամաս 3-րդ փողոց 3-րդ նրբանցք 21 հասցեում կառուցած բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասը, դրա վրա կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ։ Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, 64-րդ հոդվածի 16-րդ մասով,ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի թիվ 88 որոշումով և ՀՀ կառավարության 29․04․2021թ․ թիվ 698-Ն որոշումով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով` որոշում եմ.
1․ Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Տավրոս թաղամաս 3-րդ փողոց 3-րդ նրբանցք 21 հասցեում գտնվող տնտեսական սենյակի օգտագործման նպատակը փոխել բնակելի նշանակության տնտեսական սենյակից՝ բնակելի նշանակության բնակելի տան։
2․ Հաստատել Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Տավրոս թաղամաս 3-րդ փողոց 3-րդ նրբանցք 21 հասցեում գտնվող 06-001-0123-0009 կադաստրային ծածկագրով, 0․134911 հա մակերեսով 60-րդ հոդվածի հողամասերի թվին չդասվող, հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի։
3․ Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Տավրոս թաղամաս 3-րդ փողոց 3-րդ նրբանցք 21 հասցեում կառուցված 28․00քմ․ ընդհանուր մակերեսով բնակելի նշանակության ավտոտնակը և 3․9քմ ըմդհանուր մակերեսով բնակելի նշանակության պարիսպը թողնել ինքնակամ։
4․ Սույն որոշման 1-ին կետում ըստ համայնքի ղեկավարի 05 դեկտեմբերի 2024 թվականի թիվ 2695 որոշման նշված գույքի հասցեն է` Վանաձոր համայնք Վանաձոր ք․, Զեյթունի փողոց, 3/1 բնակելի տուն։