Հիմք ընդունելով Էրիկ Արթուրի Մարտիրոսյանի 17․12․2024 թիվ 02/21347 դիմումը, 29․11․2023թ․ Վանաձոր համայնքի ավագանու թիվ 46 որոշումը,Վանաձորի համայնքի ղեկավարի 23 հոկտեմբերի 2024 թվականի թիվ 2369 որոշումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34.2-րդ կետով և 35-րդ կետի դ) և ե) ենթակետերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով` որոշում եմ.
1. Վանաձոր քաղաքի Կ․ Դեմիրճյան փողոց հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 15․15քմ մակերեսով ավտոտնակը 41290 (քառասունմեկ հազար երկու հարյուր իննսուն) դրամով և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 18․86քմ մակերեսով հողամասը 198300 (հարյուր իննսունութ հազար երեք հարյուր ) դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Էրիկ Արթուրի Մարտիրոսյանին:
2. Վանաձոր համայնքի ղեկավարին` Էրիկ Արթուրի Մարտիրոսյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ավտոտնակի և հողամասի առուվաճառքի պայմանագիր, իսկ աշխատակազմի եկամուտների հավաքագրման, հաշվառման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը։
3.Ուժը կորցրած ճանաչել Վանաձորի համայնքի ղեկավարի 23 հոկտեմբերի 2024 թվականի «Համայնք Վանաձոր Վանաձոր քաղաքի Կ. Դեմիրճյան փողոց թիվ 11/19 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված ավտոտնակը և դրանով զբաղեցված հողամասը Էրիկ Արթուրի Մարտիրոսյանին օտարելու մասին» թիվ 2369 որոշումը: