Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 77-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 նոյեմբերի 2023 թվականի N 77-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14 –Ի ԹԻՎ 10-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի ԹԻՎ 4-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վանաձոր համայնքի ավագանու 14.12.2022թ. թիվ 10-Ն որոշումը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 10-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1)որոշման  1-ին կետի 1-ին ենթակետում «4 994 840 400(չորս միլիարդ ինը հարյուր ինսունչորս միլիոն ութ հարյուր քառասուն հազար չորս հարյուր)» բառերը փոխարինել «5 221 794 700 (հինգ միլիարդ երկու հարյուր քսանմեկ միլիոն յոթ հարյուր ինսունչորս հազար յոթ հարյուր)» բառերով:

2)որոշման  1-ին կետի 2-րդ ենթակետում «6 169 637 500 (վեց միլիարդ հարյուր վաթսունինը միլիոն վեց հարյուր երեսունյոթ հազար հինգ հարյուր)» բառերը փոխարինել «6 396 591 800 (վեց միլիարդ երեք հարյուր ինսունվեց միլիոն հինգ հարյուր ինսունմեկ հազար ութ հարյուր)» բառերով:

3)որոշման  1-ին կետի 3-րդ ենթակետում «925 000 000 (ինը հարյուր քսանհինգ միլիոն)» բառերը փոխարինել «1 174 797 100 (մեկ միլիարդ հարյուր յոթանասունչորս միլիոն յոթ հարյուր ինսունյոթ հազար մեկ հարյուր)» բառերով:

2.Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 10-Ն որոշման հավելվածի եկամտային և ծախսային մասերում կատարել փոփոխություններ՝ համաձայն թիվ 1 և թիվ 2 հավելվածների: 

3.Ուժը կորցրած ճանաչել Վանաձոր համայնքի ավագանու 26.04.2023թ. «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2022 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 10-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ 4-Ն որոշումը:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Կողմ -18

ԱԼԱՎԵՐԴՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ

ԲԵՐՆԵՑՅԱՆ ԱՐՄԱՆ

ԴԵՄԻՐԽԱՆՅԱՆ ԱՆՆԱ

ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐԵՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԴԱՎԻԹ

ԽԼՈՊՈՒԶՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆՈՆԱ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ԼԻԼԻԹ

ՂԱՄԲԱՐՅԱՆ ՍԵՅՐԱՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀԵՐՄԻՆԵ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԷԼԻԶԱ

ՄԿՐՏՉՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ՓԵԼԵՇՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՕՀԱՆՅԱՆ ՎԱՆԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(805.69 Կբ)
(605.41 Կբ)
(2.18 Մբ)
(1.35 Մբ)
(27.92 Կբ)
(51.00 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner