Այսօր: Ուրբաթ, 18 Հուլիսի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 323
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1677
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հուլիսի 2025 թվականի N 1677

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ, ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՓՈՂ ԹԻՎ 4/1Գ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՉԱՓԸ ՓՈԽԵԼՈՒ, ՆՈՐ ՎԱՐՁԱՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Անուշ Շմավոնի Սարգսյանի 19․06․2025 թվականի թիվ 02/8623 դիմումը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 1873131 վկայականը, 29․04․2008 թվականի անշարժ գույքի (ավտոտնակի) առուվաճառքի թիվ 1836 պայմանագիրը, 03 փետրվարի 2005 թվականի թիվ 126 որոշում, 10.02.2005 թվականի հողատարածքի վարձակալության թիվ 155 պայմանագիրը, ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 14  մայիսի 2015 թվականի թիվ 588-Ն որոշմամբ,ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 8-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ  օրենքի 143-րդ հոդվածի 11, 12, 13, 14  մասերով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով՝ որոշում եմ. 

1. Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի ՈՒսանողական փող թիվ 4/1գ հասցեում գտնվող 28․5քմ մակերեսով սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի զբաղեցված և սպասարկման համար անհրաժեշտ 28․0քմ մակերեսով հողատարածքի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգել 10 տարի ժամկետով:

2. Փոխել Վանաձոր համայանք Վանաձոր քաղաքի ՈՒսանողական փող թիվ 4/1գ հասցեում գտնվող 0,0028հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման հողերից՝ բնակելի կառուցապատման հողերի:

3. Վանաձոր համայնքի ղեկավարին` Անուշ Շմավոնի Սարգսյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 28․0քմ մակերեսով հողամասի վարձավճարի չափը փոխելու, նոր վարձավճար սահմանելու և վարձակալության իրավունքի տրամադրման պայմանագրի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ համապատասխան համաձայնագիր՝ 1․0 քմ համար վճարի չափը ամսական սահմանելով 18 (տասնութ) ՀՀ դրամ, իսկ աշխատակազմի եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը:

4․ Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել նոր փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, ք.Վանաձոր, ՈՒսանողական փողոց, 4/1 ավտոտնակ։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(96.05 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner