Հիմք ընդունելով Կամո Մկրտիչի Մխիթարյանի, Արսեն Կորյունի Մխիթարյանի, Արմեն Կարենի Մխիթարյանի և Սաթենիկ Մկրտչի Տանանյանի 06․06․2025 թվականի թիվ 02/7816 դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 17042025-06-0036 վկայականը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը/240254/, «ՏԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագրերը և եզրակացությունը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 02․06․2025 թվականին տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքները (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագրեր։ 2025GSWM9Y, 2025EQLMUV, 2025FKTNKQ, 2025TREZZT), ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով` որոշում եմ.
1․ Տարանջատել Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաք, Աղայան փողոց 36 հասցեում գտնվող, Կամո Մկրտիչի Մխիթարյանին, Արսեն Կորյունի Մխիթարյանին, Արմեն Կարենի Մխիթարյանին և Սաթենիկ Մկրտչի Տանանյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող շինությունները՝ համաձայն «ՏԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից տրված թիվ 1, 2, 3 և թիվ 4 հատակագծերի։
2․ Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Աղայան փողոց 36 հասցեում գտնվող տարանջատված գույքերին տրամադրել փոստային հասցեներ.
ա․ Կամո Մկրտիչի Մխիթարյանի բաժնեմասի՝ 105․3քմ մակերեսով բնակելի նշանակության շինությունների (որից 17․4քմ և 1․1քմ մակերեսներով սենյակները հանդիսանում են ընդհանուր բաժնային սեփականություն 4 սեփականատերերի միջև՝ հավասար չափաբաժիններով) փոստային հասցեն է՝ Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաք, Ղ․ Աղայան փողոց, 36 բնակելի տուն։
Ըստ «ՏԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից տրված շինությունների հատակագծի՝ հատակագծում նշված թիվ 1 շինության 1-ին հարկի 10-րդ սենյակը և թիվ 3 շինության նկուղային հարկի 2-րդ սենյակը հանդիսանում են բաժնային սեփականություն հավասար բաժիններով 4 տնատիրությունների միջև։
բ․ Արսեն Կորյունի Մխիթարյանի բաժնեմասի՝ 179․5քմ մակերեսով բնակելի նշանակության շինությունների (որից 17․4քմ և 1․1քմ մակերեսներով սենյակները հանդիսանում են ընդհանուր բաժնային սեփականություն 4 սեփականատերերի միջև՝ հավասար չափաբաժիններով) փոստային հասցեն է՝ Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաք, Ղ․ Աղայան փողոց, 36/1 բնակելի տուն։
Ըստ «ՏԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից տրված շինությունների հատակագծի՝ հատակագծում նշված թիվ 1 շինության 1-ին հարկի 3-րդ սենյակը և թիվ 3 շինության նկուղային հարկի 1-ին սենյակը հանդիսանում են բաժնային սեփականություն հավասար բաժիններով 4 տնատիրությունների միջև։
գ․ Արմեն Կարենի Մխիթարյանի բաժնեմասի՝ 107․8քմ մակերեսով բնակելի նշանակության շինությունների (որից 17․4քմ և 1․1քմ մակերեսներով սենյակները հանդիսանում են ընդհանուր բաժնային սեփականություն 4 սեփականատերերի միջև՝ հավասար չափաբաժիններով) փոստային հասցեն է՝ Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաք, Ղ․ Աղայան փողոց, 36/2 բնակելի տուն։
Ըստ «ՏԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից տրված շինությունների հատակագծի՝ հատակագծում նշված թիվ 1 շինության 1-ին հարկի 1-ին սենյակը և թիվ 3 շինության նկուղային հարկի 1-ին սենյակը հանդիսանում են բաժնային սեփականություն հավասար բաժիններով 4 տնատիրությունների միջև։
դ․ Սաթենիկ Մկրտչի Տանանյանի բաժնեմասի՝ 101․2քմ մակերեսով բնակելի նշանակության շինությունների (որից 17․4քմ և 1․1քմ մակերեսներով սենյակները հանդիսանում են ընդհանուր բաժնային սեփականություն 4 սեփականատերերի միջև՝ հավասար չափաբաժիններով) փոստային հասցեն է՝ Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաք, Ղ․ Աղայան փողոց, 36/3 բնակելի տուն։
Ըստ «ՏԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից տրված շինությունների հատակագծի՝ հատակագծում նշված թիվ 1 շինության 1-ին հարկի 1-ին սենյակը և թիվ 3 շինության նկուղային հարկի 1-ին սենյակը հանդիսանում են բաժնային սեփականություն հավասար բաժիններով 4 տնատիրությունների միջև։
3․ 0․03904հա մակերեսով հողամասը հանդիսանում է բաժնային սեփականություն հավասար բաժիններով 4 տնատիրությունների միջև։