Այսօր: Երեքշաբթի, 13 Մայիսի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 116
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1103
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 մայիսի 2025 թվականի N 1103

ՕՍԱՆՆԱ ՊԱՎԵԼԻ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՆԱՐԵԿԱՑՈՒ ՓՈՂՈՑ 3-1/4-2 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉՎԱԾ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ Գ․ ՆԱՐԵԿԱՑՈՒ ՓՈՂՈՑ 2/7 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Օսաննա Պավելի Խուդավերդյանի 26.05.2022թ. թիվ 02/4669 դիմումը, 23․04․2025թ․ Վանաձոր համայնքի ղեկավարի 23 ապրիլի 2025 թվականի թիվ 990 որոշումը,Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 06052025-06-0036 և Օսաննա Պավելի Խուդավերդյանին պատկանող անշարժ գույքի նկատմամբ սեփականության  իրավունքի գրանցման թիվ 23032020-06-0015 վկայականները, Վանաձոր համայնքի ավագանու 05 մարտի 2025թ․ թիվ 13 որոշումը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,  ՀՀ հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի 5-րդ մասով, 63-րդ հոդվածով`որոշում եմ.

1. Փոխանակել Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոց 3-1/4-2 հողամաս հասցեում գտնվող, Օսաննա Պավելի Խուդավերդյանի սեփականությունը հանդիսացող 0.006հա մակերեսով հողամասը և Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Գ․ Նարեկացու փողոց 2/7 հասցեում գտնվող, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 0.006հա մակերեսով հողամասը՝ համաձայն Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 06052025-06-0036 և 26․04․2023թ․ Վանաձոր համայնքի ավագանու թիվ 32 որոշման:

2. Վանաձոր համայնքի ղեկավարին՝ Օսաննա Պավելի Խուդավերդյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել 60.0քմ մակերեսով հողամասերի փոխանակության վերաբերյալ պայմանագիր, իսկ համայնքի աշխատակազմի եկամուտների հաշվառման,  հավաքագրման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.26 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner