Հիմք ընդունելով Օսան Իսպիրի Մկրտչյանի (ծնված՝ 06․09․1945թ․) և Մարինե Երվանդի Մկրտչյանի (ծնված՝ 25․08․1961թ․) 17․04․2025 թվականի թիվ 02/5376 դիմումը, 31․03․2025 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 1473 վկայագիրը (նոտարական ակտի կոդ։ 594-20250329-84-8879495), 31․03․2025 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 1474 վկայագիրը (նոտարական ակտի կոդ։ 594-20250329-84-8879496), 14 հունիսի 2018 թ․ ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ՇԴ/3363/02/17 վճիռը, 11․12․1980 թվականի անհատական բնակելի տան տեխնիկական անձնագիրը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 14․04․2025թ․ թվականին տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր։ 20255DM3DL), «ԻՆԷՔՍ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը, «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից 25․04․2025 թ․ տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ 1-94/25 Ի եզրակացությունը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Մաշտոցի փողոց թիվ 47 հասցեում կառուցված բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 475․5քմ մակերեսով հողամասը, դրա վրա կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Բնակելի տունը կառուցվել է մինջև 1987թ-ին, դրա զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 475․5քմ:
Ղեկավարվելով 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29․04․2021թ․ թիվ 698-Ն որոշումով,՝ որոշում եմ.
1. Ճանաչել Օսան Իսպիրի Մկրտչյանի (1/3) և Մարինե Երվանդի Մկրտչյանի (2/3) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը մինչև 2001թ. մայիսի 15-ը Վանաձոր քաղաքի Մաշտոցի փողոց թիվ 47 հասցեում կառուցված իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 475․5քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ՝ համաձայն «ԻՆԷՔՍ» ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների բնութագրի։
2. Հաստատել Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Մաշտոցի փողոց թիվ 47 հասցեում գտնվող 475․5քմ մակերեսով հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի: Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել նոր փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, Վանաձոր ք․, Մ․ Մաշտոցի փողոց, 47/1 բնակելի տուն: