Հիմք ընդունելով Արթուր Սամվելի Գևորգյանի 11․10․2023 թվականի թիվ 02/17464 դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 26122024-06-0002 վկայականը, 13.05․2024թ․ Վանաձոր համայնքի ավագանու թիվ 31 որոշումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34.2-րդ կետով և 35-րդ կետի դ) և ե) ենթակետերով` որոշում եմ.
1. Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Ղ․ Աղայան փողոց 61/15 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 24․75քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 21․31քմ) ավտոտնակը 67450 (վաթսունյոթ հազար չորս հարյուր հիսուն) ՀՀ դրամով և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 24․75քմ մակերեսով հողամասը 260220 (երկու հարյուր վաթսուն հազար երկու հարյուր քսան) ՀՀ դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Արթուր Սամվելի Գևորգյանին:
2. Վանաձոր համայնքի ղեկավարին` Արթուր Սամվելի Գևորգյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ավտոտնակի և հողամասի առուվաճառքի պայմանագիր, իսկ աշխատակազմի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը։