Այսօր: Շաբաթ, 5 Հուլիսի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 101
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1528
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 հուլիսի 2025 թվականի N 1528

ԱՎԵՏԻՔ ԱԲՈՎԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. ՀՀ Վանաձոր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

ՀՀ Լոռու մարզի Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի առևտրի սպասարկաման և  տրանսպորտի բաժնի կողմից կազմված արձանագրության և զեկուցագրի  հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի հիմքով 06 հունիսի 2025 թվականին հարուցվել է վարչական վարույթ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2. Վարչական ակտ ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

 Ըստ ՀՀ Լոռու մարզի Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի առևտրի սպասարկաման և  տրանսպորտի   բաժնի կողմից 06 հունիսի 2025 թվականին կազմված արձանագրության և զեկուցագրի, Ավետիք Աբովի Ավետիսյանը (հաշվառման հասցե՝  Երևան, Կենտրոն համայնք, ՀՀ ԱՆ դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ, բնակության հասցե՝ ք․ Վանաձոր, Չուխաջյան փ․ 62, բն․ 13,  անձնագիր AU0284678) Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 63 շենքի հարակից տարածքում առանց թույլտվության ոչ սահմանված վայրում իրականացնում է բացօթյա առևտուր (վաճառում է հատապտուղներ), որը  համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 169.16. հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք է: 

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի բ) կետի հիմքով 06 հունիսի 2025 թվականին հարուցվել է  վարչական վարույթ, որի հիման վրա 19 հունիսի 2025 թվականին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին պատշաճ ծանուցվել և ներկայացել է Ավետիք Աբովի Ավետիսյանը, (հիմք՝ փոստային առաքման հետադարձ կտրոն AL0128310272AM): Ավետիք Աբովի Ավետիսյանը հայտնեց, որ  Տիգրան Մեծի պողոտայի 63 շենքի հարակից տարածքում իրականացվող  բացօթյա առևտրի (միրգ և բանջարեղեն) հետ ինքը կապ չունի, այդ տարածքում բացօթյա առևտուր իրականցնում է Մանյակ Ղամբարյանը, իսկ ինքը հաճախ օգնում է։ Առևտրի սպասարկաման և  տրանսպորտի բաժնի աշխատակցի պնդմամբ և ներկայացրած լուսանկարներից, պարզ է դառնում, որ հենց Ավետիք Աբովի Ավետիսյանն է իրականացնում բացօթյա առևտուրը։

3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտումը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե այն կատարող անձը գիտակցել է իր գործողության կամ անգործության հակաիրավական բնույթը, կանխատեսել է դրա վնասակար հետևանքները և ցանկացել դրանք, կամ գիտակցաբար թույլ է տվել այդ հետևանքների առաջացումը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտով սահմանված շրջանակներում, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքին և վարչական իրավախախտումների վերաբերյալ մյուս ակտերին ճիշտ համապատասխան: Տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 40-րդ հոդվածի համաձայն՝ վարչական տույժ նշանակելը վարչական իրավախախտում կատարած անձին չի ազատում այն պարտականության կատարումից, որը չկատարելու համար նշանակվել էր վարչական տույժ: 

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 169.16. հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ առանց թույլտվության բացոթյա առևտուր իրականացնելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով՝ առևտրի ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:Սույն մասով նախատեսված խախտումը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի իննսունապատիկից մինչև հարյուրտասնապատիկի չափով՝ առևտրի ընթացքում օգտագործվող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 2191-րդ հոդվածի համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինները իրենց իրավասության սահմաններում քննում են օրենսգրքի 169.16 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը: Համայնքի ղեկավարը տեղական ինքնակառավարման մարմինների անունից նշված հոդվածի վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունի: 

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 40-րդ, 162-րդ, 2191-րդ, 245-րդ, 279-րդ հոդվածներով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով, 30-րդ հոդվածի 1-ին մասով, 53-րդ, 58-60-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով,  45-րդ հոդվածի 14-րդ մասով

 

ՈՐՈՇԵՑԻ

1. Ավետիք Աբովի Ավետիսյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարք կատարելու համար և նշանակել տուգանք՝ 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամ:

2. Ավետիք Աբովի Ավետիսյանին՝  տուգանքի գումարը վճարել Վանաձորի ՏԳԲ 900235401537 հաշվարկային հաշվին։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն իրազեկելուն հաջորդող օրվանից:

4. Սույն որոշումը համարվում է վարչական ակտի հասցեատիրոջը հանձնված (պատշաճ ծանուցված) նաև որոշման մասին ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (azdarar.am) տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Վանաձոր համայնքի ղեկավարին դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

6. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում: 

7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Վանաձոր համայնքի ղեկավարը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(49.17 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner