Այսօր: Հինգշաբթի, 3 Հուլիսի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 102
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1553
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 հուլիսի 2025 թվականի N 1553

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԶ ԼՈՌԻ, ՀԱՄԱՅՆՔ ՇԱՀՈՒՄՅԱՆ 1-ԻՆ ԽՃՈՒՂԻ ԹԻՎ 26, ՄԱՐԶ ԼՈՌԻ, ՀԱՄԱՅՆՔ ՇԱՀՈՒՄՅԱՆ ԴԻԼԻՋԱՆ ՄԱՅՐՈՒՂԻ ԹԻՎ 32, ԹԻՎ 34, ԹԻՎ 36 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՎԱՀԵ ՍԱՄՎԵԼԻ ՂԱԶԱԽԵՑՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ, ԴՐԱՆՑ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՄԵԿ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ, ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՃՇՏՎԱԾ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈԻ, ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈԻ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Վահե Սամվելի Ղազախեցյանի 10.07.2024թ. թիվ 02/11771 դիմումը, Վանաձոր համայնքի  05․03․2025 թվականի ավագանու  ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը հաստատելու  մասին թիվ 7-Լ որոշումը  /գլխավոր հատակագիծ/,  ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 12․08․2024 թվականին տրված թիվ 2-14 դրական եզրակացությունը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 06062018-06-0013, 28102016-06-0010, 25072016-06-0024 և 01072016-06-0005 վկայականները, 20.11.2024թ. «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ 1-355/24 Ի եզրակացությունը, «ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը, 30․12․2023թ․ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր։ 20234NERLX), անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման /235388/ քաղվածքը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8.1-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 17-րդ կետերով և 18-րդ կետի ա) ենթակետերով,  ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով ,ՀՀ կառավարության 2021թ. ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշմամբ հաստատված կարգով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 8-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ  օրենքի 143-րդ հոդվածի 11, 12, 13, 14  մասերով, ՀՀ  կառավարության 29 դեկտեմբերի 2011թ. 1920-Ն որոշումով, ՀՀ կառավարության 02.04.2015թ.-ի թիվ 412-Ն որոշման 1-ին կետի ը. ենթակետով` որոշում եմ.

1․ Միավորել Վանաձոր համայնքի մարզ Լոռի, համայնք Շահումյան 1-ին խճուղի թիվ 26, մարզ Լոռի, համայնք Շահումյան Դիլիջան մայրուղի թիվ 32, թիվ 34, թիվ 36 հասցեներում գտնվող, Վահե Սամվելի Ղազախեցյանին սեփականության իրավունքով պատկանող 0․25074հա ընդհանուր մակերեսով հողամասերը և դրանց վրա գտնվող  շինությունները` համաձայն «ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀ» ՍՊԸ-ի կողմից տրված հատակագծի:

2․ Հաստատել Վանաձոր համայնքի մարզ Լոռի, համայնք Շահումյան 1-ին խճուղի թիվ 26, մարզ Լոռի, համայնք Շահումյան Դիլիջան մայրուղի թիվ 32, թիվ 34, թիվ 36 հասցեներում գտնվող, Վահե Սամվելի Ղազախեցյանին սեփականության իրավունքով պատկանող միավորված 0․25074հա ընդհանուր մակերեսով հողամասի ճշտված սահմանները` համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:

3․ Սույն որոշման 1-ին կետերում նշված միավորված գույքին տրամադրել փոստային հասցե` Վանաձոր համայնք, գյուղ Շահումյան, Դիլիջանի խճուղի, 30 ծածկ։ 

4․ Համապատասխանեցնել Վանաձոր համայնք, գյուղ Շահումյան, Դիլիջանի խճուղի, 30 հասցեում գտնվող Վահե Սամվելի Ղազախեցյանին սեփականության իրավունքով պատկանող 0․25074հա մակերեսով միավորված հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը Վանաձոր համայնքի  05․03․2025 թվականի ավագանու  ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը հաստատելու  մասին թիվ 7-Լ որոշմանը  /գլխավոր հատակագիծ/, ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 12․08․2024 թվականին տրված թիվ 2-14 դրական եզրակացությանը և հաստատել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների հողեր, գործառնական նշանակությունը՝  արտադրական օբյեկտների հողեր։

5. Հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը համապատասխանում է Վանաձոր համայնքի  05․03․2025 թվականի ավագանու  ՀՀ Լոռու մարզի Վանաձոր համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը հաստատելու  մասին թիվ 7-Լ որոշմանը  /գլխավոր հատակագիծ/,  ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 12․08․2024 թվականին տրված թիվ 2-14 դրական եզրակացությանը, բավարարում է ՀՀ կառավարության 02.04.2015թ.-ի թիվ 412-Ն որոշման 1-ին կետի ը. ենթակետի պահանջներին և ենթակա է գրանցման որպես արդյունաբերությանընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների նպատակային նշանակության՝ գործառնական նշանակությունը՝  արտադրական նշանակության հողամաս։

 6․ Ճանաչել օրինական Վահե Սամվելի Ղազախեցյանին սեփականության իրավունքով պատկանող,  այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը չխախտող, քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ չսպառնացող, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներից դուրս, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող, Վանաձոր համայնք, գյուղ Շահումյան, Դիլիջանի խճուղի, 30 հասցեում գտնվող  ինքնակամ կառուցված  1021.32քմ ընդհանուր մակերեսով արտադրական նշանակության շինությունները։

7․ Սույն որոշման 8-րդ կետում նշված 1021.32քմ մակերեսով ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման համար սահմանված վճարը՝ 2178480 (երկու միլիոն հարյուր երեսունմեկ հազար երեք հարյուր քառասուն) դրամ  գումարը, 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(98.88 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner