Հիմք ընդունելով Արմինե Ալբերտի Պողոսյանի 14․11․2024 թվականի թիվ 02/19307 դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 06112024-06-0043 վկայականը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, «Գասպար Վեքիլյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի, շինությունների հատակագիծը, շինությունների բնութագիրը և եզրակացությունը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 13․11․2024 թվականին տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր։ 20242ZNBNH) ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով` որոշում եմ.
1․ Տարանջատել Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Թատերական փողոց 4 հասցեում գտնվող Արմինե Ալբերտի Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքը՝ համաձայն «Գասպար Վեքիլյան» ԱՁ-ի կողմից տրված թիվ 1 և թիվ 2 հատակագծերի։
2. Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Թատերական փողոց 4 հասցեում գտնվող տարանջատված գույքին տրամադրել փոստային հասցեներ․
ա․ 83․53քմ մակերեսով հասարակական նշանակության շինություններին տրամադրել նոր փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, Վանաձոր ք․, Թատերական փողոց, 4 շենք, 4/3 տարածք
բ․ 3․37քմ մակերեսով հասարակական նշանակության շինություններին տրամադրել նոր փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, Վանաձոր ք․, Թատերական փողոց, 4 շենք, 4/2 տարածք
3․ 3․37քմ մակերեսով միջանցքը ընդհանուր օգտագործման տակ է։