Այսօր: Շաբաթ, 22 Փետրվարի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 72
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 521
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 փետրվարի 2025 թվականի N 521

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ ԳՅՈՒՂ ԴԱՐՊԱՍ, 2-ՐԴ ՓՈՂՈՑ, 4-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ, ՔՈԹԵՋ 59 (ՆԱԽԿԻՆ ԴԱՐՊԱՍ ԹԱՂԱՄԱՍ ԹԻՎ 2-14/1) ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ(ՆԱԽԿԻՆ ՔՈԹԵՋԻ) ՈՒ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՀԵՐ ԲԱԽՇԻԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ, ՇՈՒՇԱՆ ՄՀԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ, ՍԱՄՎԵԼ ՀԵՆՐԻԿԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ, ԱԳՆԵՍԱ ՄՀԵՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՔՈԹԵՋԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՃՇՏՎԱԾ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Մհեր Բախշիի Մարտիրոսյանի (ծնված՝ 04․06․1971թ.), Շուշան Մհերի Մարտիրոսյանի (26.10.2005թ․), Սամվել Հենրիկի Գևորգյանի (ծնված 17․06․1981թ․) և Ագնեսա Մհերի Մարտիրոսյանի (16․08․2002թ․) 29․08․2024թ․ թիվ 02/14733 դիմումը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, 25․04․1996 թվականին տրված սեփականաշնորհման վկայագիրը,  29․01․2020թ. թիվ 336 (նոտարական ակտի կոդ: 763-20200123-84-4427298), 29․01․2020թ. թիվ 337 (նոտարական ակտի կոդ: 763-20200123-84-4428495) և 29․01․2020թ. թիվ 335 (նոտարական ակտի կոդ: 763-20200123-84-4428469) ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը, «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից 23․01․2025թ. տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ1-09/25 Ի եզրակացությունը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 18/09/2024 թվականին տրված գույքի առանձին որակավորման քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ թիվ ԱՏ-18092024-06-0758 տեղեկանքը,   «Արտյոմ Սաքանյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի, շինությունների հատակագիծը, շինությունների բնութագիրը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր համայնք գյուղ Դարպաս, 2-րդ փողոց, 4-րդ նրբանցք քոթեջ 59 (նախկին Դարպաս թաղամաս թիվ 2-14/1) հասցեում կառուցված բնակելի տունը (նախկին քոթեջը) և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 577․6քմ մակերեսով հողամասը չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Բնակելի տունը կառուցվել է 1991թ․:

Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով, ՀՀ կառավարության 2002թ․ փետրվարի 02-ի թիվ 88 որոշումով և ՀՀ կառավարության 29․04․2021թ․ թիվ 698-Ն որոշումով՝  որոշում եմ.

1. Ճանաչել Մհեր Բախշիի Մարտիրոսյանի (1/6), Շուշան Մհերի Մարտիրոսյանի (1/6), Սամվել Հենրիկի Գևորգյանի  (1/2) և Ագնեսա Մհերի Մարտիրոսյանի (1/6) ընդհանուր բաժնային  սեփականության իրավունքը մինչև 2001թ. մայիսի 15-ը Վանաձոր  գյուղ Դարպաս, 2-րդ փողոց, 4-րդ նրբանցք քոթեջ 59 (նախկին Դարպաս թաղամաս թիվ 2-14/1) հասցեում կառուցված իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տան (նախկին քոթեջի)  կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 577․6քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ:

2․Փոխել Վանաձոր համայնք, գյուղ Դարպաս, 2-րդ փողոց, 4-րդ նրբանցք քոթեջ 59 (նախկին Դարպաս թաղամաս թիվ 2-14/1) հասցեում գտնվող 50․9քմ․ մակերեսով քոթեջի օգտագործման նշանակությունը քոթեջից՝ բնակելի տան։

3. Հաստատել Վանաձոր համայնքի գյուղ Դարպաս, 2-րդ փողոց, 4-րդ նրբանցք քոթեջ 59 (նախկին Դարպաս թաղամաս թիվ 2-14/1) գտնվող 0․05776 հա մակերեսով հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի, հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել փոստային հասցե` Վանաձոր համայնք, Դարպաս գյուղ, 2-րդ փողոց,4-րդ նրբանցք, 59  բնակելի տուն:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(45.87 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner