Հիմք ընդունելով Արայիկ Սամվելի Գյոկչյանի լիազորված անձ Արթուր Սամվելի Գևորգյանի 10․10․2023 թվականի թիվ 17446 դիմումը, 24․08․2023թվականի 24 ԱԱ 4993649 լիազորագիրը(նոտարական ակտի կոդ; 741-20230919-67-7305174) ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով` որոշում եմ.
1. Ուժը կորցրած ճանաչել Վանաձորի քաղաքապետի 22 հուլիսի 2008 թվականի «Վանաձոր քաղաքի Աղայան փողոցի թիվ 59Ա-3 ավտոտնակ հասցեում գտնվող հողամասի հողհատկացման հիմքերը վերականգնելու և Արայիկ Գյոկչյանին հողամաս վերահատկացնելու մասին» թիվ 1063 որոշումը՝ լուծելով 2008 թվականի հուլիսի 31-ին համայնքային սեփականության հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին (մրցույթով) թիվ 585 պայմանագիրը:
2. Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնին՝ կատարել Վանաձոր քաղաքիԱղայան փողոց, թիվ 59Ա-3 հասցեում գտնվող հողամասի վճարների վերահաշվարկ և վերջնահաշվարկ:
3.Վանաձերի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության անձնակազմի կառավարման բաժնին` սույն որոշման մեկ օրինակը ուղարկել ՀՀ կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանում: