Այսօր: Ուրբաթ, 6 Հունիսի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 100
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1289
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 հունիսի 2025 թվականի N 1289

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՏԱՎՐՈՍ (ՆԱԽԿԻՆ ԺԴԱՆՈՎ) 18-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 8 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԴՐԱ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍՏԵԼԼԱ ՊՅՈՏՐԻ ՔԱՐՀԱՆՅԱՆԻ,ԳՈՀԱՐ ՌԱՖԻԿԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵՎ ՍՈՒՐԵՆ ՀԱՅԿԱԶԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՃՇՏՎԱԾ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ստելլա Պյոտրի Քարհանյանի (ծնված՝ 29091974թ), Գոհար Ռաֆիկի Պետրոսյանի (ծնված՝02032007) և Սուրեն Հայկազի Պետրոսյանի (ծնված՝ 24081956թ.) 04․06․2024 թվականի թիվ 02/9751 դիմումը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, 09․07․1990թ. տրված անհատական բնակելի տան տեխնիկական անձնագիրը, 17․07․2023 թվականին տրված թիվ 3907 (նոտարական ակտի կոդ։ 843-20230716-84-7112327), 17․07․2023 թվականին տրված, թիվ 3908  (նոտարական ակտի կոդ։ 843-20230716-84-7112328), 17․07․2023 թվականին տրված թիվ 3909 (նոտարական ակտի կոդ։ 843-20230716-84-7112322), 17․07․2023 թվականին տրված թիվ 3910 (նոտարական ակտի կոդ։ 843-20230716-84-7112320), 17․07․2023 թվականին տրված թիվ 3911 (նոտարական ակտի կոդ։ 843-20230716-84-7112323) և 17․07․2023 թվականին տրված թիվ 3912  (նոտարական ակտի կոդ։ 843-20230716-84-7112321) ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրերը, «Գասպար Վեքիլյան» ԱՁ-Ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը և եզրակացությունը, «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից 11․04․2025թ. տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ 1-82/25 Ի եզրակացությունը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Տավրոս (Ժդանովի) 18-րդ փողոց թիվ 8 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 1000․0քմ և կից 105․0քմ մակերեսով հողամասերը, դրանց վրա կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Անհատական բնակելի տունը կառուցվել է 1980-2000թթ., բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 1105․0քմ:

Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ և 190-րդ հոդվածներով, 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով, ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29․04․2021թ․ թիվ 698-Ն որոշումով՝ որոշում  եմ.

1. Ստելլա Պյոտրի Քարհանյանի (1/4), Գոհար Ռաֆիկի Պետրոսյանի (1/4) և Սուրեն Հայկազի Պետրոսյանի (1/2) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Տավրոս (Ժդանովի) 18-րդ  փողոց թիվ 8 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 10000քմ մակերեսով հողամասին կից 1050քմ մակերեսով հողամասի նկատմամբ:

2. Ճանաչել Ստելլա Պյոտրի Քարհանյանի (1/4), Գոհար Ռաֆիկի Պետրոսյանի (1/4) և Սուրեն Հայկազի Պետրոսյանի (1/2) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Տավրոս (Ժդանովի) 18-րդ փողոց թիվ 8 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 1150․0քմ մակերեսով հողամասի վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ, բացառությամբ 2000 թվականին կառուցված բնակելի գործառնական նշանակությամբ կիսակառույց ավտտնակի։

3. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով: Հաստատել Վանաձոր համայնք, Վանաձոր ք. Տավրոս (Ժդանովի) 18-րդ  փողոց թիվ 8 հասցեում գտնվող Ստելլա Պյոտրի Քարհանյանի (1/4), Գոհար Ռաֆիկի Պետրոսյանի (1/4) և Սուրեն Հայկազի Պետրոսյանի (1/2) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած 01050հա մակերեսով հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի: 

4. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել նոր փոստային հասցե՝ Վանաձոր համայնք,Վանաձոր քաղաքի Տավրոս թաղամասի 13-րդ փողոց, 14 բնակելի տուն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(46.16 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner