Հիմք ընդունելով Գոհարիկ Ռաֆիկի Սիմոնյանի 31.07.2023թ. թիվ 02/12878 դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 18032025-06-0011 վկայականը, Վանաձոր համայնքի ղեկավարի 23․05․2024 թվականի թիվ 1140 որոշումը, 29․11․2023թ․ Վանաձոր համայնքի ավագանու թիվ 46 որոշումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34.2-րդ կետով և 35-րդ կետի դ) և ե) ենթակետերով` որոշում եմ.
1. Համայնք Վանաձոր Վանաձոր ք․ Ղ․ Աղայան փողոց 82/3 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 7․36քմ արտաքին մակերեսով մառանը 40120 (քառասուն հազար հարյուր քսան) դրամով և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 7․65քմ մակերեսով հողամասը 80440 (ութսուն հազար չորս հարյուր քառասուն) դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Գոհարիկ Ռաֆիկի Սիմոնյանին:
2. Վանաձոր համայնքի ղեկավարին՝ Գոհարիկ Ռաֆիկի Սիմոնյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել մառանի և հողամասի առուվաճառքի պայմանագիր, իսկ աշխատակազմի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը։