Հիմք ընդունելով Հասմիկ Արարատի Նիկողոսյանի (ծնված՝ 05․07․1965թ․) լիազորված անձ Սևակ Գագիկի Մովսիսյանի 22․09․2023 թվականի թիվ 02/16343 դիմումը, 10․08․2023 թվականի թիվ 4333 (նոտարական ակտի կոդ։ 741-20230810-90-7191481) լիազորագիրը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 27․12․2023 թվականին տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր։ 20237BLE2D), Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտը, 10.08.2023 թվականի թիվ 4334 (նոտարական ակտի կոդ։ 741-20230810-66-7191455) հայտարարությունը, «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից 18․04․2024թ. տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ1-158/24 Ի եզրակացությունը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, Արսեն Իսահակյան Ռուդիկ ԱՁ-ի կողմից տրված հողամասի, շինությունների հատակագիծը, շինությունների բնութագիրը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Չարենցի փողոց 2/1 հասցեում գտնվող բնակելի տունը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 0․039992հա մակերեսով հողամասը չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Բնակելի տունը կառուցվել է 1990-2013թ․թ․-ին, դրա կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 0,039992հա մակերեսով հողամասը զբաղեցվել և շահագործվում է սկսած 1990թ.-ից:
Ղեկավարվելով 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով՝ որոշում եմ.
1. Ճանաչել Հասմիկ Արարատի Նիկողոսյանի սեփականության իրավունքը մինչև 2001թ. մայիսի 15-ը Վանաձոր քաղաքի Չարենցի փողոց 2/1 հասցեում կառուցված իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 0,039992հա մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ՝ բացառությամբ 15․05․2001թ․ հետո ինքնակամ կառուցված 9․80քմ մակերեսով լողավազանի։
2. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
3. Վանաձոր քաղաքի Չարենցի փողոց 2/1 հասցեում գտնվող բնակելի տանը տրամադրել փոստային հասցե` Վանաձոր համայնք, Վանաձոր ք., Ե․ Չարենցի փողոց, 2/3 բնակելի տուն: