Այսօր: Չորեքշաբթի, 16 Հուլիսի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 403
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1659
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 հուլիսի 2025 թվականի N 1659

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՆԻԶԱՄԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 60 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԴՐԱ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՍՄԻԿ ԳԵՎՈՐԳԻ ԴԻԼԱՆՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՃՇՏՎԱԾ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հասմիկ Գևորգի Դիլանյանի (ծնված՝ 18․09․1951թ․) լիազորված անձ՝  Ռոզա Գրիգորի Շախպազյանի 11․02․2025 թվականի թիվ 02/1909 դիմումը, 09․10․2024 թվականի թիվ 7583 լիազորագիրը (նոտարական ակտի կոդ։ 763-20241009-90-8411911), 29․12․2024 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 9307 վկայագիրը (նոտարական ակտի կոդ։ 763-20241219-84-8624694), 11․05․1989 թվականի  անհատական բնակելի տան տեխնիկական անձնագիրը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, «Գասպար Վեքիլյան» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը և եզրակացությունը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից 05․05․2025 թ․ տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ 1-99/25 Ի եզրակացությունը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Նիզամի փողոց թիվ 60 հասցեում կառուցած բնակելի նշանակության շինության և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 367․2քմ մակերեսով հողամասը, դրանց վրա կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Բնակելի նշանակության շինությունը կառուցվել է 1990թ.-ին, բնակելի նշանակության շինության զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 367․2քմ:

Ղեկավարվելով 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29․04․2021թ․ թիվ 698-Ն որոշումով,՝  որոշում  եմ.

1. Ճանաչել Հասմիկ Գևորգի Դիլանյանի սեփականության իրավունքը մինչև 2001թ. մայիսի 15-ը Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Նիզամի փողոց թիվ 60 հասցեում կառուցված իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված  օրինական 367․2քմ մակերեսով հողամասի և նրա վրա գտնվող բնակելի նշանակության շինությունների նկատմամբ՝ համաձայն «Գասպար Վեքիլյան» ԱՁ-ի կողմից տրված շինությունների բնութագրի։

2. Հաստատել Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Նիզամի փողոց թիվ 60 հասցեում գտնվող 367․2քմ մակերեսով հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի:  Հողամասի սահմանները  որոշվում են  համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել նոր փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, Վանաձոր ք․, Նիզամու փողոց, 62/1 մառան:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(45.17 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner