Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 5
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 ապրիլի 2024 թվականի N 5

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 144 ՈՐՈՇՄԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին»օրենքի18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի պահանջները և ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի, 11-րդ հոդվածի 3-րդ մասի, 13-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի և «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1. Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի «Վանաձորի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ կատարել լրացումներ՝ համաձայն հավելվածի:

2. Վանաձոր համայնքի ղեկավարին՝ դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը, «Վանաձորի քաղաքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ կատարված լրացումները օրենքով սահմանված կարգով հաշվառելու համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրվանից:


Կողմ -17

ԲԵՐՆԵՑՅԱՆ ԱՐՄԱՆ

ԴԵՄԻՐԽԱՆՅԱՆ ԱՆՆԱ

ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐԵՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԴԱՎԻԹ

ԽԼՈՊՈՒԶՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆՈՆԱ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ԼԻԼԻԹ

ՂԱՄԲԱՐՅԱՆ ՍԵՅՐԱՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀԵՐՄԻՆԵ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԷԼԻԶԱ

ՄԿՐՏՉՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ՓԵԼԵՇՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՕՀԱՆՅԱՆ ՎԱՆԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(17.76 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner