Հիմք ընդունելով Անիչկա Գարեգինի Պետրոսյանի (ծնված՝ 03․08․1949թ․) 15․10․2024 թվականի թիվ 02/17280 դիմումը, 10․01․1990 թվականին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը, 04․04․1989թ. տրված անհատական բնակելի տան տեխնիկական անձնագիրը, 14․05․1969 թվականին տրված գույքային թերթը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, «ՏԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՏՈՒՐԻ» ԱՁ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը և եզրակացությունը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից 20․03․2025 թ․ տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ 1-55/25 Ի եզրակացությունը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Աղայան փողոց թիվ 46 հասցեում կառուցած բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 179․0քմ և նրան կից 164․7քմ մակերեսով հողամասերը, դրանց վրա կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Անհատական բնակելի տունը կառուցվել է 1952-1991թթ.-ին, բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 343․7քմ, որը հանդիսանում է ընդհանուր բաժնային սեփականություն երկու տնատիրությունների միջև:
Ղեկավարվելով 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով՝ որոշում եմ.
1. Ճանաչել Անիչկա Գարեգինի Պետրոսյանի սեփականության իրավունքը Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Աղայան փողոց թիվ 46 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 179․0քմ մակերեսով հողամասին կից 164․7քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
0․03437 հա մակերեսով հողամասը հանդիսանում է ընդհանուր բաժնային սեփականություն երկու տնատիրությունների միջև
2. Ճանաչել Անիչկա Գարեգինի Պետրոսյանի սեփականության իրավունքը Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Աղայան փողոց թիվ 46 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 343․7քմ մակերեսով հողամասի վրա գտնվող բնակելի նշանակության շինությունների նկատմամբ՝ համաձայն «ՏԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐՏՈՒՐԻ» ԱՁ-ի կողմից տրված շինությունների բնութագրի։ Հատակածում նշված թիվ 1 շինության 2-րդ հարկի աստիճանահարթակը (8․6քմ) և թիվ 2 շինությունը (աստիճանահարթակ 12․7քմ) հանդիսանում են ընդհանուր բաժնային սեփականություն 2 տնատիրությունների միջև։
4. Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
5. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել նոր փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, Վանաձոր ք․, Ղ․ Աղայան փողոց, 46 բնակելի տուն: