Հիմք ընդունելով Ստյոպա Սուրենի Սարգսյանի և Էդգար Գուրամիի Կուպատաձեի 26․06․2026 թվականի թիվ 02/9624 դիմումը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 17062026-06-0045 վկայականը, «ԱՍՏՐՈԼԱԲ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ որոշում եմ.
1․ Տարանջատել Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Տավրոս թաղամասի 20-րդ փողոց 21 հասցեում գտնվող Ստյոպա Սուրենի Սարգսյանին և Էդգար Գուրամիի Կուպատաձեին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող հողամասը և դրա վրա գտնվող շինությունները՝ համաձայն «ԱՍՏՐՈԼԱԲ» ՍՊԸ-իկողմից տրված թիվ 1,2,3,4 և 5 հատակագծերի։
2. Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Տավրոս թաղամասի 20-րդ փողոց 21 հասցեում գտնվող տարանջատված գույքին տրամադրել փոստային հասցեներ․
ա․ 0.05559հա մակերեսով հողամասին և նրա վրա գտնվող 83․0քմ մակերեսով շինություններին տրամադրել նոր փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, Վանաձոր ք․, Տավրոս թաղամասի 20-րդ փողոց, 21 բնակելի տուն։
բ. 0.01076հա մակերեսով հողամասին և նրա վրա գտնվող 62․6քմ մակերեսով շինություններին տրամադրել նոր փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, Վանաձոր ք․, Տավրոս թաղամասի 20-րդ փողոց, 21/1 բնակելի տուն։
գ․ 0.05563հա մակերեսով հողամասին և նրա վրա գտնվող 33․0քմ մակերեսով շինություններին տրամադրել նոր փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, Վանաձոր ք․,Տավրոս թաղամասի 20-րդ փողոց, 21/2 բնակելի տուն։
դ․ 0.00280հա մակերեսով հողամասին տրամադրել նոր փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, Վանաձոր ք․, Տավրոս թաղամասի 20-րդ փողոց, 21/3 հողամաս։
ե․ 0.01058հա մակերեսով հողամասին և նրա վրա գտնվող 17․6քմ մակերեսով շինություններին տրամադրել նոր փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, Վանաձոր ք․, Տավրոս թաղամասի 20-րդ փողոց, 21/4 անասնաշենք։
3. Ուժը կորցրած ճանաչել Վանաձոր համայնքի ղեկավարի 06 ապրիլի 2026 թվականի «Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Տավրոս թաղամասի 20-րդ փողոց 21 հասցեում գտնվող Ալբերտ Սուրենի Սարրգսյանին, Սեդա Սուրենի Սարգսյանին, Ստյոպա Սուրենի Սարգսյանին և Էդգար Գուրամիի Կուպատաձեին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող հողամասը և դրա վրա գտնվող շինությունները որպես հինգ առանձին գույքային միավորներ տարանջատելու և նոր փոստային հասցեներ տրամադրելու մասին» թիվ 700 որոշումը։