Այսօր: Կիրակի, 13 Ապրիլի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 364
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 875
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 ապրիլի 2025 թվականի N 875

ԼԻԱՆԱ ԴԱՆԻԵԼԻ ԴԱՐԲԻՆՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ, ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ԲՈՒԼՂԱՐԱԿԱՆ ԱՎԱՆ 1-ԻՆ ԹԱՂԱՄԱՍ 40 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՔԱՆԴԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1․ ՀՀ Վանաձոր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

ՀՀ Լոռու մարզի Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի կողմից կազմված արձանագրություն, զեկուցագրի և ՀՀ ՆԳՆ ոստիականության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժնից ստացված գրության  հիման վրա «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով հարուցվել է վարչական վարույթ։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական իրավախախտման վերաբերյալ գործի քննության ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2. Վարչական ակտ ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի կողմից 17.03.2025թ. կազմված արձանագրության և զեկուցագրի ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիականության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժնից ստացված (13.03.2025թ. թիվ 59/4-683) գրության համաձայն՝ Լիանա Դանիելի Դարբինյանը ( հաշվառման հասցե՝ քաղաք Վանաձոր, Բուլղարական ավան 1-ին թղմ․ 40 տնակ) իրեն սեփականության իրավունքով պատկանող Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Բուլղարական ավան 1-ին թղմ․ 40 տնակ հասցեի տարածքում առանց համապատասխան թույլտվության իրականացրել է ինքնակամ շինարարական աշխատանքներ։

Հարուցված վարչական վարույթի հիման վրա  հրավիրվել են վարչական վարույթի լսումներ։

Վարչական վարույթի լսումներին Լիանա Դանիելի Դարբինյանը և Լիլիթ Ժորայի Սարգսյանը պատշաճ ծանուցվել (հիմք՝ փոստային առաքման ծանուցման հետադարձ կտրոն թիվ  AL0127063572AM, AL0127063524AM) և  ներկայացել են վարչական վարույթի լսումներին։ Լիլիթ Ժորայի Սարգսյանը պնդեց իր բողոքը առ այն, որ իր հարևանությամբ բնակվող Լիանա Դանիելի Դարբինյանը իրականացրել է ինքնակամ շինարարական աշխատանքներ։ Լիանա Դանիելի Դարբինյանը նշեց, որ իրեն սեփականության իրավունքով պատկանող հողատարածքում 2024 թվականի ամռանը կառուցել է պարիսպ և չի իմացել որ դրա համար պահանջվում է հատուկ թույլտվություն։

3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն` վարչական իրավախախտումը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե այն կատարող անձը գիտակցել է իր գործողության կամ անգործության հակաիրավական բնույթը, կանխատեսել է դրա վնասակար հետևանքները և ցանկացել դրանք, կամ գիտակցաբար թույլ է տվել այդ հետևանքների առաջացումը:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 32-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ վարչական իրավախախտման համար տույժը նշանակվում է կատարված իրավախախտման համար պատասխանատվություն նախատեսող նորմատիվ ակտով սահմանված շրջանակներում, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքին և վարչական իրավախախտումների վերաբերյալ մյուս ակտերին ճիշտ համապատասխան: Տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 40-րդ հոդվածի համաձայն՝ վարչական տույժ նշանակելը վարչական իրավախախտում կատարած անձին չի ազատում այն պարտականության կատարումից, որը չկատարելու համար նշանակվել էր վարչական տույժ: 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի համաձայն՝  ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված կամ տեղադրված շենքը, շինությունը կամ այլ կառույցը: Ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական և ենթակա է քանդման (ապամոնտաժման): Նման կառույցի քանդման (ապամոնտաժման) կարգը և ժամկետները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա, ինչպես նաև անհատական բնակելի տներում կամ ստորաբաժանված կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով շենք, շինություն կամ այլ կառույց կառուցելը կամ վերակառուցելը կամ տեղադրելը կամ առանց թույլտվության շինարարություն կամ տեղադրման թույլտվություն պահանջող շինարարական աշխատանքներ կամ առանց թույլտվության քանդում կամ ապամոնտաժում իրականացնելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթհարյուրհիսնապատիկից հազարհինգհարյուրապատիկի չափով:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 219․1-րդ հոդվածի համաձայն` տեղական ինքնակառավարման մարմինները իրենց իրավասության սահմաններում քննում են օրենսգրքի 154-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը: Համայնքի ղեկավարը տեղական ինքնակառավարման մարմինների անունից նշված հոդվածի վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունի:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 40-րդ, 154-րդ, 219․1-րդ, 245-րդ, 279-րդ հոդվածներով, «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի» 188-րդ հոդվածով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով, 29.1 հոդվածով, 30-րդ հոդվածի 1-ին մասով, 53-րդ, 58-60-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝

Ո Ր Ո  Շ Ե Ց Ի

 1. Լիանա Դանիելի Դարբինյանին  ենթարկել վարչական պատասխանատվության՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու համար և նշանակել տուգանք՝ 750.000 (յոթ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:

2. Լիանա Դանիելի Դարբինյանին՝ տուգանքի գումարը վճարել Վանաձորի ՏԳԲ 900235401537 հաշվարկային հաշվին։

3. Քանդել Լիանա Դանիելի Դարբինյանին սեփականության իրավունքով պատկանող Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Բուլղարական ավան 1-ին թաղամաս 40 տնակ հասցեի տարածքում ինքնակամ կառույցը:

4․ Քանդման աշխատանքների վերահսկողությունը դնել Վանաձորի համայնքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի վրա:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն իրազեկելուն հաջորդող օրվանից:

6. Սույն որոշումը համարվում է վարչական ակտի հասցեատիրոջը հանձնված (պատշաճ ծանուցված) նաև որոշման մասին ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (azdarar.am) տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը:

7. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Վանաձոր համայնքի ղեկավարին դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

8. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում: 

9. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Վանաձոր համայնքի ղեկավարը։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(49.40 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner