Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 349
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 340
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 փետրվարի 2025 թվականի N 340

ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՏԱՎՐՈՍ 6-ՐԴ ՓՈՂՈՑ 1 ՓԱԿՈՒՂԻ 3 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ԴՐԱ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԺԻԿ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ ՄԱՐԿՈՍՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Անժիկ Հովհաննեսի Մարկոսյանի (ծնված` 03.10.1957թ.)  08.16.2023թ. թիվ 21939 դիմումը, 25.09.2023թ․ թիվ 5174 (նոտարական ակտի կոդ: 594-20230921-84-7312440)  և 25․09․2023թ․ թիվ 5175 (նոտարական ակտի կոդ: 594-20230921-84-7312441) ըստ օրենքի ժառանգության վկայագրերը, 31․08․1989թ. տրված տեխնիկական անձնագիրը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրված գույքի առանձին որակական քանակական բնութագրերի և դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ 14/02/2022թ․ թիվ ԱՏ-14022022-06-0898 տեղեկանքը, տեխնիկական վիճակի մասին 27․01․2025 թվականին «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի թիվ ՎՆ 1-16/25 Ի եզրակացությունը, «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ» ԱՁ-ի կողմից տրված հողամասի, շինությունների հատակագիծը, շինությունների բնութագիրը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Տավրոսի 6-րդ փողոց 1-ին նրբանցք 3 հասցեում կառուցած բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 470,0քմ և կից 34․93քմ մակերեսով հողամասերը, դրանց վրա կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Անհատական բնակելի տունը կառուցվել է 1977-1990թթ.-ին, բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 504,93քմ:

Ղեկավարվելով 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով՝ որոշում եմ.

1. Ճանաչել Անժիկ Հովհաննեսի Մարկոսյանի սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Տավրոսի 6-րդ փողոց 1-ին նրբանցք 3 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 470,0քմ մակերեսով հողամասին կից 34,93քմ մակերեսով հողամասի նկատմամբ:

2.  Ճանաչել Անժիկ Հովհաննեսի Մարկոսյանի սեփականության իրավունքը Վանաձոր քաղաքի Տավրոսի 6-րդ փողոց 1-ին նրբանցք 3 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 504․93քմ մակերեսով հողամասի  վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ:

3. Հողամասի սահմանները  որոշվում են  համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

4. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել նոր փոստային հասցե՝ Վանաձոր համայնք Վանաձոր ք., Ա․ Համազասպյան փողոց, 1-ին նրբանցք, 3 բնակելի տուն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(44.73 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner