Այսօր: Երկուշաբթի, 13 Հուլիսի 2026թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 83
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 1313
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հուլիսի 2026 թվականի N 1313

ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ, ՎԱՆԱՁՈՐ ՔԱՂԱՔԻ ՔԻՄԻԱԳՈՐԾՆԵՐԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 32 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴՈՆԱՐԱ ԺՈՐԱՅԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՓՈՍՏԱՅԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Դոնարա Ժորայի Գևորգյանի (ծնված՝ 18․10․1965թ․) 31․03․2026 թվականի թիվ 02/4785 դիմումը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, 06․11․2025 թվականի ըստ օրենքի ժառանգության իրավունքի թիվ 6245 վկայագիրը (նոտարական ակտի կոդ։ 741-20251103-84-9090438), 15․03․1994 թվականի սեփականության վկայագիրը, ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 28․03․2026 թվականի հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր։ 2026JVWKEN), «ԱՍՏՐՈԼԱԲ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը, 22․06․2026 թվականին «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ 1- 146/26 Ի եզրակացությունը և հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Քիմիագործների 2-րդ փողոց թիվ 32 հասցեում կառուցած բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 400․0քմ և նրան կից 250․0քմ մակերեսով հողամասերը, դրանց վրա կառուցված բնակելի նշանակության շինությունները չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Անհատական բնակելի տունը կառուցվել է 1992թ.-ին, բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի մակերեսը փաստացի կազմում է 650․0քմ:

Ղեկավարվելով 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 29․12․2005 թվականի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 4-րդ ենթակետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՝ որոշում եմ.

1. Ճանաչել Դոնարա Ժորայի Գևորգյանի (ծնված՝ 18․10․1965թ․) սեփականության իրավունքը Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Քիմիագործների 2-րդ փողոց թիվ 32 հասցեի բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 400․0քմ մակերեսով հողամասին կից 250․0քմ մակերեսով հողամասի նկատմամբ։

2. Ճանաչել Դոնարա Ժորայի Գևորգյանի (ծնված՝ 18․10․1965թ․) սեփականության իրավունքը մինչև 2001թ. մայիսի 15-ը Վանաձոր համայնք, Վանաձոր քաղաքի Քիմիագործների 2-րդ փողոց թիվ 32 հասցեում կառուցված իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 650․0քմ մակերեսով հողամասի վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ՝ համաձայն «ԱՍՏՐՈԼԱԲ» ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների բնութագրի։

3․ Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:

4․ Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել նոր փոստային հասցե՝ Վանաձոր համայնք, Վանաձոր ք․, Քիմիագործների 2-րդ փողոց, 32 բնակելի տուն:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(44.85 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner