Հիմք ընդունելով Արամ Գուրգենի Մելքոնյանի 26․10․2023 թվականի թիվ 02/18582 դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 12032025-06-0022 վկայականը, 13.05․2024թ․ Վանաձոր համայնքի ավագանու թիվ 31 որոշումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34.2-րդ կետով և 35-րդ կետի դ) և ե) ենթակետերով` որոշում եմ.
1. Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Հ․ Աճառյան փողոց 16/3 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 21․0քմ մակերեսով ավտոտնակը 48640 (քառասունութ հազար վեց հարյուր քառասուն) ՀՀ դրամով և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 22․2քմ մակերեսով հողամասը 151730 (հարյուր հիսունմեկ հազար յոթ հարյուր երեսուն) ՀՀ դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Արամ Գուրգենի Մելքոնյանին:
2. Վանաձոր համայնքի ղեկավարին` Արամ Գուրգենի Մելքոնյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ավտոտնակի և հողամասի առուվաճառքի պայմանագիր, իսկ աշխատակազմի եկամուտների հաշվառման, հավաքագրման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը։