Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 3
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 3-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 ապրիլի 2024 թվականի N 3-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29 –Ի ԹԻՎ 39-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Վանաձոր համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու 2023թվականի նոյեմբերի29-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2024թվականի բյուջեն հաստատելու մասին» N39-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման 1-ին կետի 1-ինենթակետի «6 619 103 400 (վեց միլիարդ վեց հարյուր տասնինը միլիոն հարյուր երեք հազար չորս հարյուր)» թիվը և բառերը փոխարինել «7 278 357 600 (յոթ միլիարդ երկու հարյուր յոթանասունութ միլիոն երեք հարյուր հիսունյոթ հազար վեց հարյուր)» թվով և բառերով:

2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «6 819 103 400 (վեց միլիարդ ութ հարյուր տասնինը միլիոն հարյուր երեք հազար չորս հարյուր)» թիվը և բառերը փոխարինել «7 611 110 500 (յոթ միլիարդ վեց հարյուր տասնմեկ միլիոն հարյուր տաս հազար հինգ հարյուր)» թվով և բառերով:

3) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի «200 000 000 (երկու հարյուր միլիոն)» թիվը և բառերը փոխարինել «332 752 900 (երեք հարյուր երեսուներկու միլիոն յոթ հարյուր հիսուներկու հազար իննը հարյուր)»բառերով: 2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի ավագանու 2023 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձոր համայնքի 2024թվականի բյուջեն հաստատելու մասին» N39-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի եկամտային և ծախսային մասերում կատարել փոփոխություններ՝ համաձայն թիվ 1, թիվ 2 և թիվ 3 հավելվածների.

1) հաստատել Վանաձոր համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման արդյունքում առաջացած պարտքերը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:

2) որոշման հավելվածի 1-ին, 4-րդ և 5-րդ հատվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն թիվ 2 հավելվածի:

3) որոշման հավելվածի 2-րդ 3-րդ և 6-րդ հատվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն թիվ 3 հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարկմանը հաջորդող օրվանից:


Կողմ -17

ԲԵՐՆԵՑՅԱՆ ԱՐՄԱՆ

ԴԵՄԻՐԽԱՆՅԱՆ ԱՆՆԱ

ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐԵՆ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԴԱՎԻԹ

ԽԼՈՊՈՒԶՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆՈՆԱ

ՀՈՎՍԵՓՅԱՆ ԼԻԼԻԹ

ՂԱՄԲԱՐՅԱՆ ՍԵՅՐԱՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ՀԵՐՄԻՆԵ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ԷԼԻԶԱ

ՄԿՐՏՉՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ՓԵԼԵՇՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ՕՀԱՆՅԱՆ ՎԱՆԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(29.47 Կբ)
(79.50 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner