Հիմք ընդունելով Ռուզաննա Գառնիկի Ավագյանի (ծնված՝ 18․01․1963թ․) և Արարատ Անդրանիկի Ղազախեցյանի (ծնված՝ 20․07․1956) 06.05.2026թ. թիվ 02/6884 դիմումը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, փոխադարձ հաշվարկների ստուգման ակտը, 29․06․2026թ. տրված թիվ 3626, թիվ 3625 և 30․06․2026թ. տրված թիվ 3641 հայտարարությունները, 30․04․2026թ. «ՆԱՐԻՆԵ ԱՍԱՏՐՅԱՆ» ԱՁ-ի կողմից տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ 44-001123 եզրակացությունը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, «ՏԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից տրված հողամասի ու շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը, և հաշվի առնելով այն, որ Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Խնձորուտ 2-րդ փողոց 3-րդ փակուղի թիվ 4 (պայմանական) հասցեում գտնվող բնակելի տունը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 398․4քմ մակերեսով հողամասը չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Բնակելի տունը կառուցվել է 1990-2001թթ., դրա կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 398․4քմ մակերեսով հողամասը զբաղեցվել և շահագործվում է սկսած 1990թ.-ից:
Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29․04․2021թ․ թիվ 698-Ն որոշումով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 189-րդ ր 190-րդ հոդվածներով, 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի ա) ենթակետով` որոշում եմ.
1. Ճանաչել Ռուզաննա Գառնիկի Ավագյանի (ծնված՝ 18․01․1963թ․) (1/2) և Արարատ Անդրանիկի Ղազախեցյանի (ծնված՝ 20․07․1956) (1/2) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը մինչև 2001թ. մայիսի 15-ը Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Խնձորուտ 2-րդ փողոց 3-րդ փակուղի թիվ 4 (պայմանական) հասցեում կառուցված իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 398․4քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ։
2․ Հաստատել Վանաձոր համայնքի Վանաձոր քաղաքի Խնձորուտ 2-րդ փողոց 3-րդ փակուղի թիվ 4 (պայմանական) հասցեում գտնվող Ռուզաննա Գառնիկի Ավագյանին (ծնված՝ 18․01․1963թ․) (1/2) և Արարատ Անդրանիկի Ղազախեցյանին (ծնված՝ 20․07․1956) (1/2) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան զբաղեցրած 0,03984հա մակերեսով հողամասի ճշտված սահմանները՝ համաձայն «ՏԱՐՈՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ» ԱՁ-ի կողմից տրված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի։
3. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել փոստային հասցե` Վանաձոր համայնք, Վանաձոր ք., Խնձորուտ թաղամասի 2-րդ փողոց, 3-րդ փակուղի, 6 բնակելի տուն։