Հիմք ընդունելով Լիլիթ Գևորգի Գիգոյանի դիմումը, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 24122019-06-0037, 30042021-06-0047 և 30042021-06-0043 վկայականները, 19․12․2024թ․ «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ 1-386/24 Ի եզրակացությունը, «ԿԱՐՏՈԳՐԱՖ» ՍՊԸ-ի կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերը, շինությունների բնութագիրը, 21․07․2023 թվականի ՀՀ կադաստրի կոմիտեի հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր։ 2023AZPYQH), անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 8-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 11, 12, 13, 14 մասերով , ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8.1-րդ,9-րդ, 10-րդ, 11-րդ,14-րդ, 17-րդ կետերով և 18-րդ կետի ա) ենթակետերով, ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 2-րդ ենթակետով որոշում եմ.
1․ Փոխել Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Զ․ Անդրանիկի փողոց թիվ 1/1-2 հասցեում գտնվող 0․0042ա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողերից՝ հասարակական կառուցապատման հողերի:
2․ Միավորել Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Զ․ Անդրանիկի փողոց թիվ 1/1-2, Զ․ Անդրանիկի փողոց թիվ 1/1-7 և Զ․ Անդրանիկի փողոց թիվ 1/1-2-7 հասցեներում գտնվող 0․01223 հա մակերեսով հողամասերը և դրանց վրա գտնվող շինությունները` համաձայն «ԿԱՐՏՈԳՐԱՖ» ՍՊԸ-ի կողմից տրված հատակագծի:
3․ Ճանաչել օրինական Լիլիթ Գևորգի Գիգոյանին սեփականության իրավունքով պատկանող, այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը չխախտող, քաղաքացիների կյանքին ու առողջությանը վտանգ չսպառնացող, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներից դուրս, առանց քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումների իրականացված և հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք չառաջացնող, Վանաձոր համայնք Վանաձոր քաղաքի Զ․ Անդրանիկի փողոց թիվ 1/1-2, Զ․ Անդրանիկի փողոց թիվ 1/1-7 և Զ․ Անդրանիկի փողոց թիվ 1/1-2-7 հասցեներում գտնվող ինքնակամ կառուցված 175․08 քմ ընդհանուր մակերեսով շինությունները ։
4․ Սույն որոշման 4-րդ կետում նշված 175․08 քմ ընդհանուր մակերեսով ինքնակամ կառուցված շինությունների օրինականացման համար սահմանված վճարը՝ 810980 (ութ հարյուր տասը հազար ինը հարյուր ութսուն) դրամ գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը կհամարվի ուժը կորցրած:
5․ Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքին տրամադրել փոստային հասցե` Վանաձոր համայնք, Վանաձոր ք., Զորավար Անդրանիկի փողոց, 1/4 գրասենյակ ։