Հիմք ընդունելով Արմեն Սուրենի Աղաբաբյանի 19․05․2023թ. թիվ 8121 դիմումը, Վանաձոր համայնքի անվամբ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 16082024-06-0079 վկայականը, 29․11․2023թ․ Վանաձոր համայնքի ավագանու թիվ 46 որոշումը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34.2-րդ կետով և 35-րդ կետի դ) և ե) ենթակետերով` որոշում եմ.
1. Վանաձոր Համայնքի Վանաձոր քաղաքի Գ․ Լուսավորիչի փողոց 40/41 հասցեում գտնվող, Վանաձոր համայնքի սեփականությունը ճանաչված 22․2քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը՝ 21․2քմ) ավտոտնակը 83720 (ութսուներեք հազար յոթ հարյուր քսան) դրամով և դրանով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ, ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի թվին չդասվող 24․0քմ մակերեսով հողամասը 597330 (հինգ հարյուր իննսունյոթ հազար երեք հարյուր երեսուն) դրամով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Արմեն Սուրենի Աղաբաբյանին :
2. Վանաձոր համայնքի ղեկավարին` Արմեն Սուրենի Աղաբաբյանի հետ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ավտոտնակի և հողամասի առուվաճառքի պայմանագիր, իսկ աշխատակազմի եկամուտների հավաքագրման, հաշվառման և գովազդի բաժնին հաշվառել վերոնշյալ պայմանագիրը։