«Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմ» ՀԿՀ-ի կողմից կազմակերպված «ՀՀ ԼՄՎՀ ԳՀԱՇՁԲ-24/102» ծածկագրով Վանաձոր համայնքի Ներսիսյան նրբանցքի թիվ 6 շենքի մոտ գտնվող հենապատի նորոգման աշխատանքների ձեռքբերման գնման ընթացակարգի գնահատող հանձնաժողովի թիվ 2 արձանագրությամբ «Հովիկ Ավագյան Համլետի» ԱՁ-ն ճանաչվել է ընտրված մասնակից և 15.11.2024թ. ծանուցվել է պայմանագրի նախագիծ։ Սակայն «ՀՀ ԼՄՎՀ ԳՀԱՇՁԲ-24/102» ծածկագրով ընթացակարգի հրավերով և «Գնումների մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին կետի պահանջների համաձայն «Հովիկ Ավագյան Համլետի» ԱՁ-ն պայմանագիրը, պայմանագրի և որակավորման ապահովումների մասին տուժանքները չի ներկայացրել (պայմանագիրը, պայմանագրի և որակավորման ապահովումների մասին տուժանքները ներկայացնելու ծանուցումն ուղարկելուն հաջորդող օրվանից հաշված 5-րդ աշխատանքային օրը ներառյալ)։
Այսպիսով՝ համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «բ» ենթակետի` որպես ընտրված մասնակից «ՀՈՎԻԿ ԱՎԱԳՅԱՆ ՀԱՄԼԵՏԻ» ԱՁ-ն հրաժարվել է պայմանագիր կնքելուց:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ Լիազորված մարմինը մասնակցին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում պատվիրատուի ղեկավարի պատճառաբանված որոշման հիման վրա, որոշում եմ․
1․«Հովիկ Ավագյան Համլետի» ԱՁ-ին ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։