Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վանաձորի համայնքապետարանի ԿՏՀ
Հյուրերի քանակը՝ 80
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 2778
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ Վանաձոր ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Վանաձոր համայնք
ՀՀ Լոռիի մարզ, ք. Վանաձոր, Հեռ. 060 650162, 060 650040, vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 դեկտեմբերի 2024 թվականի N 2778

«ՍԻՓԻԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ԱՐԹՈՒՐ ՍՈՒՐԵՆԻ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԲՈՂՈՔԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. ՀՀ Վանաձոր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան․

ՀՀ Լոռու մարզի Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմը, ելնելով բողոքարկված վարչական ակտի նպատակահարմարության տեսանկյունից, քննարկեց «ՍԻՓԻԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արթուր Սուրենի Դանիելյանի կողմից 07.11.2024 թվականին ներկայացված թիվ 01/18805 վարչական բողոքը՝ Վանաձոր համայնքի ղեկավարի 18 հոկտեմբերի 2024 թվականի «ՍԻՓԻԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արթուր Սուրենի Դանիելյանին վարչական պատասխանատվության ենթարկելու և Վանաձոր քաղաքի Կ.Դեմիրճյան փողոցի 25-5 հասցեի ինքնակամ կառուցված կառույցը քանդելու մասին» թիվ 2330 որոշման դեմ:

Վարչական մարմինը վարչական բողոքը քննարկելիս առաջնորդվեց գործում առկա ապացույցներով: 

2. Վարչական ակտ ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի կողմից 14 օգոստոսի 2024թ. տրված արձանագրության և զեկուցագրի համաձայն «ՍԻՓԻԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արթուր Սուրենի Դանիելյանի կողմից ք. Վանաձոր, Կ.Դեմիրճյան փողոցի 25-5 բենզալցակայան հասցեում, սեփականության իրավունքով Արթուր Սուրենի Դանիելյանին  պատկանող հողամասում իրականացվել են  ինքնակամ շինարարական աշխատանքներ:

2024 թվականի օգոստոսի 14-ին հարուցված վարչական վարույթի հիման վրա հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, սակայն Արթուր Դանիելյանը լսումներին չի ներկայացել (փոստային առաքման ծանուցման հետադարձ կտրոնը վերադարձել է «անհայտ» նշումով): Այնուհետև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 29.1.-րդ հոդվածի 15-րդ մասի համաձայն՝  միաժամանակ ծանուցումը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում «azdarar.am»-ում, նույնականացման համար` 1539932 ): Տեղադրվելուց հետո հինգերորդ օրը, համապատասխան ծանուցումը համարվել է հանձնված (ստացված):
Այսպիսով Արթուր Դանիելյանը  վարչական վարույթի լսումներին պատշաճ ծանուցվել և չի ներկայացել, որի հիման վրա Վանաձոր համայնքի ղեկավարի կողմից 18 հոկտեմբերի 2024 թվականին ընդունվեց «ՍԻՓԻԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արթուր Սուրենի Դանիելյանին վարչական պատասխանատվության ենթարկելու և Վանաձոր քաղաքի Կ.Դեմիրճյան փողոցի 25-5 հասցեի ինքնակամ կառուցված կառույցը քանդելու մասին» թիվ 2330 որոշումը:

«ՍԻՓԻԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արթուր Սուրենի Դանիելյանի կողմից 07.11.2024 թվականին ներկայացվել է վարչական բողոք:

Վարչական բողոքում բողոք բերող անձը վկայակոչում է հետևյալ փաստերը. 

Վանաձոր համայնքի ղեկավարի կողմից 18 հոկտեմբերի 2024 թվականին ընդունվել է «ՍԻՓԻԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արթուր Սուրենի Դանիելյանին վարչական պատասխանատվության ենթարկելու և Վանաձոր քաղաքի Կ.Դեմիրճյան փողոցի 25-5 հասցեի ինքնակամ կառուցված կառույցը քանդելու մասին» թիվ 2330 որոշումը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի համաձայն անձինք իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով իրավունք ունեն բողոքարկելու վարչական ակտերը, այդ թվում՝ զուգորդվող վարչական ակտերի միջամտող դրույթները, ինչպես նաև վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը (այսուհետ` ակտ):
Ընդունվել է միջամտող վարչական ակտ, որով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն նշանակվել է տուգանք` 750.000 (յոթ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ:
Վարչական ակտի հասցեատերը նշում է, որ օրենքը սխալ է կիրառվել, քանի որ կատարվել են ոչ թե ինքնակամ շինարարական, այլ խողովակի վնասման պատճառով վերանորոգման (որի դեպքում շինարարության թույլտվություն չի պահանջվում) աշխատանքներ, որից հետո տարածքը բերվել է նախկին տեսքին և որևէ փոփոխություն առկա չէ:
Ուստի, հիմք ընդունելով վերոգրյալը, խնդրում է անվավեր ճանաչել վարչական մարմնի կողմից ընդունված միջամտող վարչական ակտը: 

«ՍԻՓԻԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արթուր Սուրենի Դանիելյանի կողմից 07 նոյեմբերի 2024 թվականի վարչական բողոքի հիման վրա Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ: 2024 թվականի նոյեմբերի 12-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և ներկայացել էր «ՍԻՓԻԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արթուր Սուրենի Դանիելյանի լիազորված անձ Ռաֆիկ Սամվելի Առաքելյանը: 

12.11.2024թ. կազմված արձանագրության համաձայն Ռաֆիկ Առաքելյանը ամբողջովին պնդեց «ՍԻՓԻԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն Արթուր Սուրենի Դանիելյանի կողմից ներկայացված վարչական բողոքը, հայտնելով, որ ինքնակամ շինարարական աշխատանքներ չեն իրականացվել, այլ նորոգվել է բենզալցակայանի խողովակը և հետագայում բերվել է նախկին տեսքին:

 06 դեկտեմբերի 2024 թվականին Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատարի թիվ 2705 որոշմամբ վարչական վարույթի ժամկետը երկարաձգվել է ՝ գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության նպատակով:

Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի կողմից 18 դեկտեմբերի 2024 թվականին ներկայացվել է զեկուցագիր, որի համաձայն ք. Վանաձոր, Կ.Դեմիրճյան փողոցի 25-5 բենզալցակայան հասցեում իրականացված ինքնակամ շինարարական աշխատանքները՝ այն է, երկաթբետոնե սալի կառուցում, ըստ 19.03.2015թ. ՀՀ կառավարության թիվ 596-Ն որոշման համաձայն՝ դասվում է 2-րդ ռիսկային աստիճանի աշխատանքների շարքին և պահանջվում է նախագծի և շինարարական թույլտվության առկայություն: 

3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

Վանաձոր համայնքի ղեկավարի 18.10.2024 թվականի թիվ 2330 որոշումը ընդունվել է ՀՀ Լոռու մարզի Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի կողմից 14.08.2024թ. տրված արձանագրության և զեկուցագրի հիման վրա: Որոշումը իրավավաչափ է և փոփոխման ենթակա չէ:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` քննարկելով վարչական ակտի վերաբերյալ բերված վարչական բողոքը` վարչական մարմինը, որն ընդունել է բողոքարկվող վարչական ակտը, իրավաuու է մերժելու բողոքը՝ վարչական ակտը թողնելով անփոփոխ:

 Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝ 

ՈՐՈՇԵՑԻ

1.  Արթուր Սուրենի Դանիելյանի կողմից 07.11.2024 թվականին ներկայացված վարչական բողոքը մերժել՝ վարչական ակտը թողնելով անփոփոխ:

2. Որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն իրազեկելուն հաջորդող օրվանից:

3. Սույն որոշումը համարվում է վարչական ակտի հասցեատիրոջը հանձնված (պատշաճ ծանուցված) նաև որոշման մասին ծանուցումն Հայաստանի     Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (azdarar.am) տեղադրելու օրվան հաջորդող                հինգերորդ օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                      
ԱՐԿԱԴԻ ՓԵԼԵՇՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(49.46 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 22
Հեռ. 060 650162, 060 650040
vanadzor.lori@mta.gov.am, info@vanadzor.am
Պաշտոնական էլ. փոստ` 10031154@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner