Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի գնահատման կարգը հաստատելու մասին» N 1582-Ն որոշման 3-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 32-րդ հոդվածի 7-րդ կետով՝ որոշում եմ.
1. Հաստատել Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի գնահատման համայնքային հանձնաժողովի կազմը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:
2.Հաստատել հանձնաժողովի աշխատակարգը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
3. Սույն որոշմամբ ստեղծված հանձնաժողովի աշխատանքներին արող են ներգրավվել նաև մասնագիտացված կառույցների ներկայացուցիչներ: