Հիմք ընդունելով Յուրիկ Լադուշի Վիրաբյանի 22․11․21թ․ թիվ 02/16514 դիմումը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին որոշման քաղվածքը, հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների եզրակացությունները, 04․12․2023թ. տրված թիվ 6082 (նոտարական ակտի կոդ։ 741-20240917-65-8344029), թիվ 6080 (նոտարական ակտի կոդ։ 741-20240917-65-8344026) և թիվ 6081 (նոտարական ակտի կոդ։ 741-20240917-65-8337146) հայտարարությունները, Փոխադարձ հաշվարկների ստուգման ակտը, 04․12․2023թ․ «Վանաձորի նախագծող» ՍՊԸ-ի կողմից տրված շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ թիվ ՎՆ1-453/23 Ի եզրակացությունը, «ԱՐՍԵՆ ԻՍԱՀԱԿՅԱՆ ՌՈՒԴԻԿԻ» ԱՁ-ի կողմից տրված տեղագրական հատակագիծը, հողամասի, շինությունների հատակագծերը, և շինությունների բնութագիրը, հաշվի առնելով այն, որ Վանաձոր քաղաքի Հյուսիսային նրբ․ 8, 1 (պայմանական) հասցեում կառուցված բնակելի տունը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ 97․15քմ մակերեսով հողամասը չեն գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի և ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ: Բնակելի տունը կառուցվել է 1989թ., դրա կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 97.15քմ մակերեսով հողամասը զբաղեցվել և շահագործվում է սկսած 1989թ.-ից:
Ղեկավարվելով 10.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2021թ. փետրվարի 25-ի թիվ 233-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետով՝ որոշում եմ.
1.Ճանաչել Յուրիկ Լադուշի Վիրաբյանի սեփականության իրավունքը մինչև 2001թ. մայիսի 15-ը Վանաձոր քաղաքի Հյուսիսային նրբ․ 8, 1 (պայմանական) հասցեում կառուցված իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տան կառուցման և սպասարկման համար անհրաժեշտ 97.15քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող բնակելի նշանակության բոլոր շինությունների նկատմամբ:
2.Հողամասի սահմանները որոշվում են համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
3.Սույն որոշման 1-ին կետում նշված գույքին տրամադրել փոստային հասցե` Վանաձոր համայնք, Վանաձոր ք., Հյուսիսային փողոց, 1-ին փակուղի, 8/3 բնակելի տուն: