Հիմքը ընդունելով Գոհար Վոլոդյայի Կարապետյանի լիազորված անձ Գայանե Վոլոդյայի Կոստանյանի դիմումը, 17 հունիսի 2024 թվականի թիվ 1344 որոշումը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` որոշում եմ.
Վանաձոր համայնքի ղեկավարի 17 հունիսի 2024 թվականի «Վանաձոր քաղաքի Մաշտոցի փողոց թիվ 37 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շինությունների նկատմամբ Գոհար Վոլոդյայի Կարապետյանի սեփականության իրավունքը ճանաչելու, հողամաս օտարելու և նոր փոստային հասցե տրամադրելու մասին» թիվ 1344 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը․
1․ Որոշման վերնագրից հանել՝ «, հողամաս օտարելու» բառերը
2․ Որոշման նախաբանում «օրինական 70․0քմ և դրան կից 300.0քմ ու այն գերազանցող 171․1քմ» բառերը փոխարինել «օրինական 70․0քմ և դրան կից 299․0քմ» բառերով:
3․ Որոշման 1-ին կետից հանել՝ «իսկ սահմանված 300.0քմ հողամասը գերազանցող 171․1քմ մակերեսով չկառուցապատված հողամասը ուղղակի վաճառքի ձևով օտարել Գոհար Վոլոդյայի Կարապետյանին՝ դրա կադաստրային արժեքով` 1169350 (մեկ միլիոն հարյուր վաթսունինը հազար երեք հարյուր հիսուն) դրամով: » բառերը :
4․ Որոշման 2-րդ կետում «541.10քմ» բառերը փոխարինել «369․0քմ» բառերով ։
5․ Որոշումից հանել՝ 3-րդ կետը, 4-րդ և 5-րդ կետերը կարդալ համապատասխան՝ 3-րդ և 4-րդ։
6․ Վանաձոր համայնքի ղեկավարի 17 հունիսի 2024 թվականի թիվ 1344 որոշման հավելվածը փոխարինել Վանաձոր համայնքի ղեկավարի կողմից հաստատված նոր հավելվածով։